Այս գիշեր հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր, ԼՂՀ ՊՆ


 

Այս գիշեր հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր, ԼՂՀ ՊՆ

  • 06-11-2015 12:55:41   |   |  Քաղաքական

Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 միլիմետրանոց ականանետից /1 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:
 ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելովնաև պատասխան գործողությունների:
 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական