«Վրաստանում մանդարինի ծայրահեղ լարված արտահանում է սպասվում».Վրաստանի գյուղնախարար


«Վրաստանում մանդարինի ծայրահեղ լարված արտահանում է սպասվում».Վրաստանի գյուղնախարար

  • 10-11-2015 00:05:10   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 
 
Նոյեմբերի 9-ին Վրաստանի Ֆինանսների նախարարը ընթացիկ տարվա բյուջեի իրականացման հաշվետվություն է ներկայացրել երկրի Կառավարությանը: «Տարվա սկզբին հարկերի տեսքով երկրի բյուջեին ավելացել է 6 641 000 000 լարի, ինչը 2015թ. ընդհանուր տարեկան բյուջեի 85% է: Տարվա սկզբից բյուջեի ընդհանուր եկամուտը կազմել է 7 962 000 000 լարի: Այդ կերպ 10 ամսվա ընթացքում բյուջե է մտել 605 000 000 լարիով ավելի եկամուտ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Կապիտալ նախագծերի իրականացման համար բյուջեի ծախսը կազմել է 226 000 000 լարի», -հայտարարել է Վրաստանի Ֆինանսների նախարարը:
Վրաստանի Արդարադատության նախարարի հայտարարության համաձայն` «Վրաստանը պատրաստ է էլեկտրոնային եղանակով ընտրություններ անցկացնել»: «Վրաստանը Էստոնիայի կառավարության հետ միասին անհրաժեշտ աշխատանք է տարել ընտրությունները էլեկտրոնային եղանակով անցկացնելու համար: Մենք օգտագործել ենք էստոնական համագործակիցների փորձը: Էլեկտրոնային եղանակով ընտրությունների անցկացումը կնպաստի այն քաղաքացիների ընտրություններին մասնակցելուն, ովքեր ընտրությունների անցկացման ժամանակ գտնվում են երկրի սահմաններից դուրս: Տեխնիկական տեսանկյունից Վրաստանն արդեն պատրաստ է ընտրությունները էլեկտրոնային եղանակով անցկացնել», -հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը:
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարի հայտարարության համաձայն` «2015թ մանդարինի բերքը 30-40%-ով ավելի է, քան 2014թ.-ին»: «Այս տարի պետությունն ագարակատերերին առաջարկում է 1 կգ. ապրանքի դիմաց 0,1-0,2 լարի ծավալով սուբսիդավորում: Հարկ է նշել, որ չնայած նրան, որ ընթացիկ տարվա բերքը 30-40%-ով ավելի է, քան անցյալ տարի, մանդարինի ծայրահեղ լարված արտահանում է սպասվում: Պահանջարկը շատ մեծ է: Մենք արդեն 30-35 000 տոննա մանդարինի առաջարկ ենք ստացել արտահանման համար: Դա ճգնաժամային քանակություն է: Մանդարին աճեցնող ագարակատերերի սուբսիդավորման համար պետությունը ծրագրում է հատկացնել 2 000 000 լարի», -նոյեմբերի 9-ին հայտնել է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարը:
«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի այն բարեփոխումները, որոնք իրականացվում են երկրում, հասկանալի լինեն բոլոր քաղաքացիների համար: Կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան, որ բարեփոխումների անցկացումն անմիջականորեն կապված է Վրաստանի ընտրած ուղու հետ: Անհրաժեշտ է ինքնամոռաց աշխատել բարեփոխումների անցկացման համար: Մենք շատ լավատեսորեն ենք տրամադրված: Կարծում եմ, որ համապատասխան հանձնաժողովը դրական որոշում կընդունի, և շուտով Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպայի երկրներում», -Վրաստանի Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Էստոնիայի Արտաքին Գործերի նախարարը:
Նոյեմբերի 9-ին Վրաստանի Խորհրդարանի փոխնախագահը մեկնաբանել է երեկվա հարձակումը փաստաբաններից մեկի վրա, որը նախնական տվյալների համաձայն` իրականացվել է վրաց ոստիկանների աշխատակիցների կողմից: «Ես հուսով եմ, որ բոլոր նրանք, ովքեր կապ ունեն այդ ամոթալի դեպքի հետ, համապատասխան պատիժ կկրեն: Մինչ հետաքննություն կանցկացվի, անհրաժեշտ է, որպեսզի դրանում մասնակցություն ունեցած բոլոր անձինք պաշտոնանկ արվեն: Անթուլատրելի է հասարակական կարգուկանոնը վստահել այն մարդկանց, ովքեր այնպիսի հանցագործություններ են կատարում, որոնք վարկաբեկում են վրաց ոստիկանության անունը և կասկածի տակ դնում մարդու իրավունքների պաշպանությանն ուղղված պետության վարած քաղաքականությունը: Ինչպես երևում է, մեր ոստիկանությունում դեռևս աշխատում են բռնության վրա կենտրոնացած մարդիկ: Այս ոստիկան պաշտոնյաները քաղաքացիների հանդեպ բռնություն են գործադրել նախկին կառավարության ժամանակ: Անհրաժեշտ է հասկացնել նրանց, որ այսօրվա Վրաստանում նման ոստիկանները տեղ չունեն: Հուսով եմ, որ երկրի Ներքին Գործերի նախարարությունն ամենայն լրջությամբ կվերաբերի տվյալ հարցին և կիրականցնի համապատասխան արձագանք», -նոյեմբերի 9-ին հայտարարել է Մանանա Կոբախիձեն:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը