Լույս է տեսել Արմինե Սարգսյանի «Ստեղնաշարից դուրս» բանաստեղծությունների ժողովածուն
12-11-2015 14:42:36 | Հայաստան | Նոր գրքեր
«Անդին» մատենաշարով լույս է տեսել Արմինե Սարգսյանի «Ստեղնաշարից դուրս» բանաստեղծությունների ժողովածուն։ Գրքի շնորհանդեսը կայացավ նոյեմբերի 11–ին «Արտբրիջ» գրախանութ-սրճարանում։
«Պոեզիան ուրիշ մոլորակ է։ Միգուցե հիմա քիչ ընթերցող ունի, բայց կգա ժամանակը և մարդիկ կվերադառնան այդ նուրբ աշխարհ»,- ընթերցողներին ասաց Արմինե Սարգսյանը։
«Ստեղնաշարից դուրսը» հեղինակի առաջին ժողովածուն է։ Գիրքը խմբագրել է Անի Տեր-Գուլանյանը։
«Աշխարհը փակ աչքերով իր ներսում որոնելու և ճանաչելու մտածումն է ուղղորդել հեղինակին ամփոփել իր բանաստեղծությունների ժողովածուն»,- նշում է խմբագիրը ժողովածուի առաջաբանում։