Յուրի Սուվարյանին շնորհվեց Ազգային գրադարանի բարձրագույն պարգեւը<br />


Յուրի Սուվարյանին շնորհվեց Ազգային գրադարանի բարձրագույն պարգեւը

  • 16-11-2010 17:44:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 16-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանի հետ: «Հարուստ, բովանդակալից, գիտական կենսագրություն ունի Յուրի Սուվարյանը»,- այսպես բնորոշեց գիտնականի անցած ճանապարհը ՀԱԳ փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը` ներկայացնելով Յու.Սուվարյանի կատարած գիտահետազոտական աշխատանքները: Նա նշեց, որ այսօր ՀԱԳ ընթերցասրահներում մասնագետներն ու ուսանողները հիմնականում օգտվում են Յու.Սուվարյանի հեղինակած գրականությունից: Յու.Սուվարյանի կենսագրության եւ գիտահետազոտական աշխատանքների մասին հանգամանորեն խոսեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ Գրիգոր Աղաջանյանը: Գիտահետազոտական աշխատանքների եւ գիտակրթական ոլորտում ունեցած ավանդի համար Ռ.Ղազարյանը գիտնականին շնորհեց Ազգային գրադարանի բարձրագույն պարգեւը` Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալը:
Նոյյան տապան  -   Հասարակություն