Մարտական հենակետում հակառակորդի կրակոցներից 2 զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ
13-11-2015 11:09:42 | | Քաղաքական
Հակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը ևիր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքներիանդամներին, հարազատներին և ծառայակիցներին: