Մեծ Բրիտանիան 400 մլն եվրո է առաջարկել Թուրքիային Սիրիայից փախստականների հոսքը կանխելու համար


Մեծ Բրիտանիան 400 մլն եվրո է առաջարկել Թուրքիային Սիրիայից փախստականների հոսքը կանխելու համար

  • 13-11-2015 14:10:01   | Մեծ Բրիտանիա  |  Միջազգային

Մեծ Բրիտանիան Թուրքիային 400 մլն եվրո է առաջարկել Սիրիայից ներգղթյալների հոսքը կանխելու համար: Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն` վկայակոչելով The Guardian-ին, Մեծ Բրիտանիան դարձել է առաջին պետությունը, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում փախստականների հոսքի դեմ պայքարելու համար: 
 
Թուրքիան իր հերթին պետք է օգնի համատեղ սահմանների պահպանության հարցում, որպեսզի կանխի փախստականների ներհոսքը իր տարածքից դեպի Եվրոպական Միության երկրներ և հետ վերադարձնի Թուրքիայից  ԵՄ հասած փախստականներին: 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան Միջերկրական ծով է ուղարկել իր երկրորդ ռազմական նավատորմը փախստականների անօրինական փոխադրման և նման ուղևորափոխադրումներ իրականացնող մարդկանց դեմ պայքարելու համար:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային