Ջուր չի լինի Էրեբունիում եւ Կենտրոնում


Ջուր չի լինի Էրեբունիում եւ Կենտրոնում

  • 16-11-2015 17:19:48   | Հայաստան  |  Տնտեսություն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային  աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 17-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի փող., Երկաթուղայինների, Աճեմյան փողոցների, Աճեմյան փող. 1-ին և 2-րդ նրբանցքների ջրամատակարարումը:

 
Իսկ պլանային աշխատանքների հետ կապված՝ նոյեմբերի 18-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Իսակովի պող. 1-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն