Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը հավատարմագրում է անցնում


Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը հավատարմագրում է անցնում

  • 16-11-2015 17:48:31   | Շիրակի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտն (ԳՊՄԻ) ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում: Գործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական խմբի այցը ԳՊՄԻ: 
Նոյեմբերի 16-19-ն ընկած ժամանակահատվածում փորձագիտական խումբը ԳՊՄԻ-ում հանդիպում-քննարկումներ կունենա բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների և շրջանավարտների հետ, կիրականացնի ռեսուրսների դիտարկում: 
 
Փորձագիտական խմբի ղեկավարն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահան Սարգսյանը: Փորձագիտական խմբի մյուս անդամներն են  հոգեբանական գիտությունների թեկնածու Մարգարիտա Շահվերդյանը, անասնաբուժական գիտությունների  թեկնածու, ԵՊԲՀ դոցենտ Գարեգին Համբարձումյանը, բելգիական VLUHR հավատարմագրման կազմակերպության որակի ապահովման փորձագետ Կլարա Դը Ուայլդը և ՀԱԱՀ ուսանող Գոհար Միքայելյանը: 
Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:
Մինչ բուհ այցելությունը փորձագիտական խումբն ուսումնասիրել է ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի արդյունքները և վերջնական զեկույց կներկայացնի: Դրա հիման վրա բուհը կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր: 
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կազմած թերությունների վերացման ծրագրի վրա, որոշում կկայացնի: 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ