«Վրաստանում ահաբեկչական գործողություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե «ԻՊ»-ը որոշում ընդունի ներխուժել Ռուսաստանի տարածք».Փորձագետ


 

«Վրաստանում ահաբեկչական գործողություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե «ԻՊ»-ը որոշում ընդունի ներխուժել Ռուսաստանի տարածք».Փորձագետ

  • 19-11-2015 11:59:20   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նոյեմբերի 18-ին Ճգնաժամերի կառավարման հարցերով և Պետական Անվտանգության Խորհրդի նիստ է կայացել: Նիստը կայացել է վարչապետի հովանու ներքո: «Պետական Անվտանգության Խորհրդի նիստի ընթացքում տարածաշրջանում և աշխարհում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր են քննարկվել:
 
Քննարկվել են Վրաստանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: Քննարկվել է երկրում անվտանգության ապահովման քայլերի խստացման հարցը, ինպես նաև կանխարգելող քայլեր անցկացնելու հարցը: Ծրագրվում են անցկացնել ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությունը խստացնող, ինչպես նաև պետական սահմանների վերահսկողությունն ուժեղացնող միջոցառումներ: Նիստի ընթացքում նշվել է, որ Վրաստանը գտնվում է իր ռազմավարական գործընկերների հետ տեղեկատվության փոխանակման մշտական ռեժիմում», -ասված է Վրաստանի վարչապետի վարչության տարածած մամլո հայտարարությունում:
«Նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան ուժի մեջ են մտել աֆրիկյան և ասիական երկրների քաղաքացիների դեպի Վրաստան մուտքի վերահսկողության խստացման ուղեցույցները: Մենք առավելագույնս ձգտում ենք, որպեսզի մեր երկիրը չօգտագործվի որպես տարանցիկ տարածք այն անձանց համար, ովքեր ցանկանում են միանալ Սիրիայում կռվող ահաբեկչական կազմակերպությունների շարքերին: Տասնյակ անձանց համար արդեն սահմանափակումներ են մտցվել Վրաստան մուտք գործելու համար: Բոլոր վերահսկող անցակետերում խստացված է վերահսկողության ռեժիմը», -Վրաստանի վարչապետի գրասենյակին կից Պետական Անվտանգության Խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Պետանվտանգության Ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին:
Նոյեմբերի 18-ի առավոտյան Բաթումիում (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն -խմբ.) ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի երկրում անօրինական զենք մտցնելու համար: Աջարիայի Ինքնավար Հանրապետության Ներքին Գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն` «Թուրքիայի քաղաքացի Քերիմ Ս.-ն անօրինականորեն Վրաստանի տարածք է մտցրել թուրքական արտադրության հրացան, ինչպես նաև 15 փամփուշտ: Հաստատվել է, որ զենքը մտցվել է Թուրքիայի տարածքից»:
«Այսօրվանից Վրաստանում կխստացվի ոստիկանական վերահսկողությունը: Մենք կգտնվենք մշտական հաղորդակցման մեջ մեր արտասահմանյան համագործակիցների հետ: Վերահսկողությունը կխստացվի բոլոր ուղղություններով», -նոյեմբերի 18-ին հայտարարել է Վրաստանի Ներքին Գործերի նախարարը:
«Վրաստանում ահաբեկչական գործողություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե «Իսլամական պետությունը» որոշում ընդունի ներխուժել Ռուսաստանի տարածք: Այդ դեպքում մեր տարածքը որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելու լայնածավալ փորձեր կլինեն: Եթե ահաբեկիչներին հարկավոր լինի մեր տարածքը Ռուսաստան անցնելու համար, ապա հնարավոր է երբ Վրատսանը խստացնի սահմանների վերահսկողությունը, ահաբեկիչները փորձեն իրականացնել որոշ ահաբեկչություններ: Մինչդեռ, եթե «Իսլամական պետությունը» մտածի, ապա կհասկանա, որ ահաբեկչությունները հակառակ արձագանքն են առաջացնում: Այդ կերպ, ավելի լավ է աննկատ տեղակայվել տարանցիկ տարածքում, քան աղմկել և ահաբեկչություններ կազմակերպել», -նոյեմբերի 18-ին հայտարարել է փորձագետ Ռամազ Սաղվարելիձեն:
Նոյեմբերի 18-ին մի քանի ժամով կանգնեցվել է Թբիլիսիի մետրոյի աշխատանքը: «Մետրոյի կայարաններից մեկում վագոն է վնասվել: Այդ ժամանակ վագոնում ուղևորներ են գտնվել: Կատարված դեպքի պատճառով երկու ժամ շարունակ կանգնեցվել է Թբիլիսիի մետրոյի կենտրոնական գծի աշխատանքը», -ասված է Թբիլիսիի մետրոյի վարչության տարածած հայտարարությունում: Հարկ է նշել, որ մետրոյի փակումը որոշակի խուճապ է առաջացրել քաղաքացիների մեջ:
«Վրաստանի Պաշտպանության նախարարության առաջնայնություններից մեկն է նախարարության գնումների թափանցիկության ապահովումը: Տվյալ պահին բարեփոխումներ են սկսվել նախարարությունում ենթակառույցային շինարարության համակարգի և Պաշտպանության նախարարության գաղտնի գնումների համակարգում: Մենք պետք է ապահովենք թափանցիկության և մրցունակության սկզբունքը: Ի դեմս նախկինում գոյություն ունեցող գաղտնիության` շատ հաճախ այնպես էր պատահում, որ ինչ-որ ենթակառույցային շինարարության մրցույթում հաղթում էր մի ընկերություն, իսկ աշխատանքներն անմիջականորեն կատարում էր բոլորովին այլ ընկերություն: Համապատասխան բարեփոխման ավարտից հետո բոլոր շահագրգռված անձինք կարող են տեղեկատվություն ստանալ Պաշտպանության նախարարության գնումների և իրականացվող աշխատանքների մասին», -նոյեմբերի 18-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Էբրալիձեն:
«Ժամանակն է եկել, որպեսզի համապատասխան կառույցները ուսումնասիրեն Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը: Նոյեմբերի 11-ին «Մարդու իրավունքների մոնիտորինգի և ուսումնասիրման Կենտրոնը» դիմել է Սահմանադրական Դատարան` խնդրանքով ուսումնասիրել, թե որքանով է Վրաստանի Սահմանադրությանը համապատասխանում Հակահետախուզական Ծառայության վերջերս կայացրած որոշումն այն մասին, որ անհրաժեշտության դեպքում առանց դատարանի համապատասխան թույտվության հնարավոր է անցկացնել քաղաքացիների և քաղաքացի չհանդիսացող անձանց գաղտնի ձայնագրություն և տեսագրություն, ինչպես նաև ուսումնասիրել իրենց էլեկտրոնային փոստը: Սահմանադրական դատարանը պետք է պարզաբանի այդ իրավիճակը, իսկ մյուս կողմից, իսկապես, անհրաժեշտ է ուսումնասիրել երկրում գործող ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը: Ինչքանո՞վ են այդ կազմակերպությունները ծառայում մեր երկրի շահերին: Շատ հաճախ նման կազմակերպությունները բառիս բուն իմաստով համագործակցում են արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ: 2013թ. իրադրությամբ երկրում գրանցված է 18 044 ոչ կառավարական կազմակերպություն, որոնցից 506-ի գրանցումը այսօր չեղյալ է հայտարարված: Այդ կերպ 3 000 000 մարդ բնակչություն ունեցող երկրում այսօր գործում է 17 538 ոչ կառավարական կազմակերպություն», -նոյեմբերի 18-ին գրում է «Ալիա» վրացական հրատարակչությունը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը