Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ.ԼՂՀ ՊՆ


 

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ.ԼՂՀ ՊՆ

  • 24-11-2015 11:12:44   |   |  Քաղաքական

Նոյեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
 
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով պատժիչ գործողությունների:
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական