Ջուր չի լինի Շենգավիթում


Ջուր չի լինի Շենգավիթում

  • 24-11-2015 13:44:17   | Հայաստան  |  Տնտեսություն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված`
 
ս.թ. նոյեմբերի  25-ին ժամը 01.00-ից մինչև նոյեմբերի  26-ը ժամը  09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի`
Արին-Բերդի փողոցի 3-րդ, 5-րդ նրբանցքների, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասի ջրամատակարարումը: 
 
Նոյեմբերի  25-ին ժամը 09.00-ից մինչև նոյեմբերի  26-ը ժամը  09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, «Էրեբունի» օդանավակայանի  ջրամատակարարումը:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play