Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ


Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ

  • 30-11-2015 10:41:17   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
 
<< Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: 
Դուք իրականացնում եք դժվարին ու պատասխանատու աշխատանք` կապված մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների եւ իրավախախտումների նախականխման եւ կանխման, հանցագործությունների հայտնաբերման եւ բացահայտման հետ: 
Այդ իսկ պատճառով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողից պահանջվում է աշխատել ջանքերի լարումով եւ մեծագույն նվիրվածությամբ ձեր մասնագիտությանը, հարազատ ժողովրդին ու հայրենիքին` բարձր արհեստավարժությամբ իրականացնելով պարտականությունները եւ արդյունավետորեն լուծելով առաջադրված խնդիրները: 
Ոստիկանության աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման խնդիրներն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում:
Թանկագի՛ն բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ ոստիկանության ծառայողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք>>: 
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն