«Օգնենք հայ մանուկներին» ԲՀԿ-ի` բարեգործական համերգի 372 հազար դրամ հասույթն ուղղվելու է 4-ամյա Անիի բուժմանը (տեսանյութ)


«Օգնենք հայ մանուկներին» ԲՀԿ-ի` բարեգործական համերգի 372 հազար դրամ հասույթն ուղղվելու է 4-ամյա Անիի բուժմանը (տեսանյութ)

  • 30-11-2015 14:34:13   | Հայաստան  |  Բարեգործություն



«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպության  նախաձեռնած հերթական բարեգործական համերգի ողջ հասույթը` 372 հազար դրամը, ուղղվելու է 4-ամյա Անի Մկրտչյանի բուժմանը: 
 
Երեխայի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ՝ ДЦП)․ առկա է կոնքոսկրերի հոդախախտ: Նրա բուժման համար անհրաժեշտ վիրահատության արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլար: 
Ժամանակից շուտ ծնված Անիի մոտ ի սկզբանե ամեն ինչ նորմալ է ընթացել, սակայն   դիֆտերիայի դեմ ներարկում ստանալուց երկու օր հետո երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց:
Այդ օրվանից ի վեր՝ արդեն շուրջ 4 տարի է, ինչ Անիի ծնողները պայքարում  են նրա բուժման համար: Տարեկան 2 անգամ մանկական վերականգնողական կենտրոնում Անին ստանում է որոշակի բուժում, որպեսզի մի օր կարողանա ինքնուրույն քայլել: 
LOFT ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի մասնակցությամբ օրերս կայացած բարեգործական համերգի ընթացքում հնչել է էթնիկ ջազ և ֆոլկ երաժշտություն: 
 4-ամյա փոքրիկին իր աջակցությունն է ցուցաբերել նաև երիտասարդ արվեստագետ Էդգար Նավասարդյանը, ով,  մասնակցելով Անիի բուժման համար կազմակերպված դրամահավաքին, փոխանցել է իր ստեղծագործության վաճառքից ստացված 40 հազար դրամը: 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play