Խշոր ավտովթար Երևանում. Կան տուժածներ


Խշոր ավտովթար Երևանում. Կան տուժածներ

  • 30-11-2015 17:14:58   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:30-ի սահմաններում Բագրատունյաց 32 շենքի դիմաց Honda մակնիշի 34 VQ 611 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 49-ամյա Վարդան Թորոսյանը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, 34-ամյա Վահան Ղազարյանին պատկանող BMW մակնիշի 14 AA 500 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև՝ 28-ամյա Թաթուլ Ավագյանին պատկանող Վազ 2107 մակնիշի 34 MՍ 779 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապ օգնության աշխատակիցները, ովքեր քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել վիրավորներին ավտոմեքենայից ու տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման արդունքում «07»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված տրանսպորտային կանգառում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար այդ պահին կանգառում քաղաքացիներ չեն եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

 

 

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play