Թուրքիան կարող է պահանջել Վրաստանից վերադարձնել Բաթումին և ողջ Աջարիան
01-12-2015 11:26:32 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հարգելի ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Կվիրիս Պալիտրա» վրացական թերթի հետաքրքիր զրույցը միջազգային հարաբերությունների բնագավառի հետազոտող Սիմոն Կիլաձեի հետ:
«Այն բանից հետո, երբ Թուրքիան ոչնչացրեց ռուսական ինքնաթիռը, ռուսական մամուլում սկսեցին ակտիվորեն ակնարկել, որ այն դեպքում, եթե Ռուսաստանը ետ վերցնի 1921թ. մարտի 16-ի պայմանագրի իր ստորագրությունը, դա կարող է Թուրքիայի դիվանագիտական ոչնչացումը դառնալ: «1921թ. ստորագրված Մոսկովյան պայմանագրի շնորհիվ Թուրքիայի տարածքները մեծացան 30%-ով», -գրում է ռուսական մամուլը: Այն դեպքում, եթե տվյալ թեման, ինչպես դա հաճախ լինում է, մամուլում է հայտնվել քաղաքական շրջանակներից և ապագա իրադարձությունների ժամանակագրությունն է արտացոլում, ապա Վրաստանը պետք է պատրաստ լինի նոր խնդիրների:
Սիմոն Կալաձե` միջազգային հարաբերությունների բնագավառի հետազոտող.
Չնայած նրան, որ 1921թ. մարտի 16-ին ստորագրած պայմանագրի կետերից մեծամասնությունն արդեն հնացած է և չի համապատասխանում ժամանակակից իրականությանը, տվյալ փատաթուղթը մինչ օրս իրականացնում է իր հիմնական գործառույթը, ինչի համար էլ ստորագրվել է: Տվյալ պայմանագրի հիմնական գործառույթն է` Ռուսաստանի կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը: Թուրքական պետության սահմանների ճանաչումը:
Տվյալ պայմանագրի գոյությունն, իհա´րկե, ավելի ձեռնտու է Թուրքիային, քան Ռուսաստանին: Հարկ է ուշադրություն դարձնել նրան, որ պայմանագրի տեքստի համաձայն` «տվյալ համաձայնագիրը գործում է միայն Թուրքիայի և Ռուսաստանի ընկերական հարաբերությունների հաշվառմամբ»: Այդ կերպ միակ բանը, որը մինչ օրս կանոնակագում է այդ պայմանագիրը, Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններն են, այն էլ` ներկայիս Թուրքիայի սահմանների ճանաչման համատեքստում: Մնացած կետերը վաղուց արդեն հնացած են:
Գլխավոր փաստաթուղթը, որն այսօր կանոնակարգում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև իրավական հարաբերությունները, հանդիսանում է շրջանակային համաձայնությունը, որը ստորագրվել է երկրների միջև 1992թ.-ին: Այդ կերպ, պարզ է դառնում, որ 1921թ. ստորագրված պայմանագիրը Ռուսաստանի համար պատմական փաստաթուղթ է, այն դեպքում, երբ Թուրքիայի համար այդ փաստաթուղթն ունի պետական նշանակություն:
Հարկ է նշել, որ 1921թ. հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագիրը Մոսկովյան պայմանագրի օրգանական մասն է: Կարսի պայմանագիրը, ինչպես Մոսկովյանը, վաղուց արդեն հնացած է: Մինչդեռ, այն այսօր էլ պահպանում է իր քաղաքական-իրավական ուժը, այն էլ` անժամկետ: Կարսի պայմանագիրը ևս կանոնակարգում է թուրքական սահմանների հարցը, բայց ի տարբերություն Մոսկովյան պայմանագրի` այդ փաստաթուղթն ունի ոչ թե պատմական, այլ լիովին իրական, քաղաքական ուժ: Կարսի պայմանագիրը Թուրքաիյի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս սահմանների երաշխիքն է: Սահմանազատում է երկու ինքնավար նահանգների` Աջարիայի և Նախիջևանի կարգավիճակները:
Այն դեպքում, եթե Մոսկովյան պայմանագիրը չեղյալ հայտարարվի, հարցական տակ կդնի Կարսի պայմանագրի գոյությունը: Իսկ եթե Կարսի պայմանագիրը ուժը կորցնի, դա մեծ դժվարություններ կբերի Հարավային Կովկասի երկրների համար…
Բոլոր երկրները ցանկություն կունենան փոփոխել իրենց սահմանները: Օրինակ Թուրքիան, Ռուասատանի հետ պայմանագրի պայմանների համաձայն` Վրաստանին է զիջել Բաթումիի մարզը, բայց միաժամանակ թուրքական «Ազգային Հռչակագրի» համաձայն` շարունակում է Բաթումին համարել իր տարածքը, կարող է ցանկանալ վերադարձնել իրենը:
Հավանական է, որ Հայաստանը, որը Թուրքիայի հետ իր սահմանները համարում է անօրինական և անարդար, ևս ցանկանա վերանայել իր սահմանները: Հայաստանի համար Կարսի մարզը պատմական հողեր են, այնպես, ինչպես Վրաստանի համար Արդվինն ու Արդահանը: Միանգամից ջրի երես է դուրս գալիս Նախիջևանի հարցը, որը ևս Հայաստանը իր և ոչ թե Ադրբեջանի տարածք է համարում:
Եթե Կարսի պայմանագիրը դադարի գոյություն ունենալուց, ապա ստվեր կընկնի նաև 1992թ. հուլիսի 30-ին Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրված «ընկերության մասին» պայմանագրի վրա: Ըստ այդ պայմանագրի` Վրաստանը և Թուրքիան ճանաչում են Կարսի պայմանագրի որոշումը:
Մի խոսքով, Մոսկովյան պայմանագրի խախտումը, հնարավոր է տարածաշրջանում առաջացնի շղթայական արձագանք:
Թուրքիային հնարավորություն է ընձեռվում պահանջել Բաթումիի մարզը: Միաժամանակ վրացական Կառավարությունը ևս կարող է պահանջել Թուրքիայից վերադարձնել Արդվինն ու Արդահանը, որոնք խլված են եղել Վրաստանից առանց իր օրիանական կառավարության տեղեկության և համաձայնության:
Բազմաթիվ սպառնալիքներ պարունակող քաոսային իրավիճակ է ստեղծվում: Վրացական դիվանագիտությունը կանգնում է լուրջ մարտահրավերների առջև: Ռուսաստանի հետ դիվանագիտական-քաղաքական հարաբերություններն ընդհատված են: Մեզ մնում է ընդամենը, օգտագործելով մշակութային-գաղտնի ճանապարհները, իմանալ` իսկապե՞ս Ռուսաստանը պատրաստվում է դիմել նման քայլերի: Նույն բանը մենք պետք է իմանանք Թուրքիայից… Մեզ երաշխիքներ են անհրաժեշտ նաև Արևմուտքից:
Ինչ վերաբերում է Վրաստանի և Թուրքիայի միջև վստահության մակարդակին, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և այդ փաստը որոշ չափով նվազեցնում է թուրքերի կողմից մեր տարածքների անեքսիայի սպառնալիքը: Մինչդեռ, Էրդողանի ամբիցիաները չեն կարող զսպել նույնիսկ Վաշինգտոնն ու Բրյուսելը: Վերջին իրադարձությունները հատատում են նաև, որ թուրքերը մասնաիորեն իրենց շահերը շատ ավելի վեր են դասում ուրիշների շահերից:
Արմատական իսլամը Թուրքիայում դառնում է է´լ ավելի ուժեղ: Համապատասխանաբար, նույն բանն է կատարվում նաև թուրքերին հարևան Աջարիայում: Թուրքական կապիտալը ամենախոշորն է Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում: Այն մշտապես աճում է: Այդ ամենը պետք է անհանգստացնի վրացական Կառավարությանը»: