Մադրիդում կայացել է Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի նիստը ՀԵԱԽ-ի մասնակցությամբ


 

Մադրիդում կայացել է Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի նիստը ՀԵԱԽ-ի մասնակցությամբ

  • 01-12-2015 18:58:54   | Իսպանիա  |  Մամլո հաղորդագրություն

 
Օրերս Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվեց Եվրոպական երիտասարդական ֆորումի անդամների խորհրդի նիստը, որտեղ Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) ներկայացնում էր ՀԵԱԽ գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը:
 
Նախաձեռնության նպատակն էր մասնակից նոր անդամներին ներկայացնել Եվրոպայում առկա կառույցների ինստիտուցիոնալ համակարգը, որում գործում է Եվրոպական երիտասարդական ֆորումը, ինչպես նաև քննարկել մի շարք օրակարգային և կազմակերպչական հարցեր:
Ծրագրի ընթացքում քննարկման դրվեցին մի շարք բանաձևեր: Խոսվեց անդամներից մի քանիսի քվեարկության իրավունքների վերականգնման, օրակարգի և աշխատանքային մեթոդների հստակեցման, ինչպես նաև խորհրդի և քարտուղարության աշխատանքների վերլուծության մասին:
Ծրագրի ընթացքում քննարկումներ եղան երիտասարդական քաղաքականությունների որակի, ոչ ֆորմալ կրթության ճանաչման և օրինականացման գործիքների կիրառման, Եվրոպայում փախստականների վիճակի և ուսանողության հետ կապված ռիսկերի վերաբերյալ:
 
Քննարկումներն ամփոփվեցին լիագումար նիստով, որն էլ եզրափակվեց ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի և անդամագրության հարցերով զբաղվող խորհրդատվական մարմնի անդամների ընտրությամբ և հետագա քաղաքականության մշակմամբ, ինչպես նաև դրա վերաբերյալ բանաձևի ընդունմամբ:  
Հիշեցնենք, որ Եվրոպական Երիտասարդական Ֆորումը երիտասարդական կազմակերպությունների մեծ հարթակ է Եվրոպայում: Անկախ, ժողովրդավարական, երիտասարդների կողմից կառավարվող այս կառույցը  ներկայացնում է 100 ազգային երիտասարդական խորհուրդների և միջազգային երիտասարդական կազմակերպությունների ամբողջ մայրցամաքում: Ֆորումը աջակցում է երիտասարդներին ակտիվորեն մասնակցելու հասարակության կյանքի բոլոր գործընթացներին: 
Հայաստանի երիտասարդության ազգային խորդուրդը 2002թվականից Եվրոպական Երիտասարդական Ֆորումի լիիրավ անդամ է:
 
                                               Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն