Կառավարությունը գումար է հատկացնելու մարզերում առկա մի շարք խնդիրների լուծման համար

  • 03-12-2015 16:04:15   | Հայաստան  |  Տնտեսություն

Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ավելի քան 97 մլն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին՝ օգոստոսի 22-ի և հոկտեմբերի 4-ի կարկտահարության հետևանքով մարզի համայնքների հողի հարկ վճարող, ոռոգման ջուր օգտագործող, ինչպես նաև ջերմատնային տնտեսությունների սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ուժեղ կարկտահարությունից տուժել են մարզի Քարակերտ, Մյասնիկյան, Կողբավան, Բաղրամյան, Բագարան, Շենիկ, Դալարիկ, Մրգաշատ, Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն և Ակնաշեն համայնքներում գործող գյուղացիական տնտեսությունները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների խճապատման, Խաչիկ համայնքի համայնքային ճանապարհների քարաթափման և Արարատի մարզի Դալար համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վերանորոգման նպատակով:
Կառավարության որոշմամբ Լոռու մարզի Լեռնապատի առողջության կենտրոնի նախկին տնակային շինությունը նվիրաբերվել է Լեռնապատ համայնքին՝ մարզասրահի վերափոխելու նպատակով: Համայնքը պարտավորվել է կատարել համապատասխան ներդրումներ շինության վերանորոգման և գույքի ձեռբերման համար: Մարզասրահի կառուցումը կխթանի գյուղական համայնքներում սպորտի զարգացմանը: Գործադիրի մեկ այլ որոշմամբ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 39 հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է մարզի Արտենիի առողջության կենտրոնին՝ առողջապահական ծառայություններ մատուցելու նպատակով:
 
Վայոց ձորում կներդրվի հեմոդիալիզային բուժծառայություն
 
Վայոց ձորի մարզում հեմոդիալիզի ծառայություններ իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որը կնպաստի հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդների բուժօգնությունը ժամանակին և որակյալ կազմակերպելուն` կրճատելով մարզից Երևան հասնելու և վերադարձի տրանսպորտային ծախսերը և այլ անհարմարություններ: Մարզում հեմոդիալիզային ծառայության ներդրման նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով` արհեստական երիկամի և ջրի մաքրման սարքավորումներով: Որոշմամբ նախատեսվում է ձեռքբերել ջրի մաքրման սարքավորում:
 
Այլ հարցեր
 
Գործքադիրը հաստատել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրից բխող 2015-2020 թվականների միջոցառումների ծրագիրը: Նշենք, որ այս ժամանակաշրջանում Ասիական զարգացման բանկի նույնանուն վարկային ծրագրում ընդգրկված են մի շարք դպրոցներ:
Կառավարությունն ընդունել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Դավթաշեն-Աշտարակ) ճանապարհահատվածում առկա որոշ գույքերի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշում: Այդ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մարտի 24-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր) և Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում: Ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հստակեցնելով ուղևորների, նրանց ձեռքի իրերի, բեռների զննման ընթացակարգերը: Ընդունված որոշմամբ հնարավորություն կընձեռնվի ավելի բարձր մակարդակի հասցնել օդանավակայանում ավիացիոն անվտանգության հսկողության գործառույթների իրականացումը: 
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վերազինելու նպատակով. ձեռք կբերվի լուսային տեխնիկա և կհիմնանորոգվի բեմի հատակը: Գումար կհատկացվի նաև Երևանի կամերային պետական թատրոնի տեխնիկական վերազինման նպատակով: 
 
Լուծվում են մարզերում առկա մի շարք խնդիրներ
 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վերազինելու նպատակով. ձեռք կբերվի լուսային տեխնիկա և կհիմնանորոգվի բեմի հատակը: Գումար կհատկացվի նաև Երևանի կամերային պետական թատրոնի տեխնիկական վերազինման նպատակով: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն