ՄԱԿ-ի հաշվարկներով Դոնբասի հակամարտության արդյունքում ավելի քան 9 հազար մարդ է զոհվել


ՄԱԿ-ի հաշվարկներով Դոնբասի հակամարտության արդյունքում ավելի քան 9 հազար մարդ է զոհվել

  • 09-12-2015 17:31:22   | ԱՄՆ  |  Միջազգային

Դոնբասում ռազմական գործողությունների հետևանքով մահացել է ավելի քան 9 հազար և վիրավորվել 20 հազար մարդ:
Interfax.ru-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով  գերագույն հանձնակատարի զեկույցում: Այն ընդգրկում է 2015 թվականի օգոստոսի 16-ից նոյեբերի 15-ն ընկած ժամանակահատվածը:
 
Ըստ զեկույցի` տուժածների թվում կա  178 խաղաղ բնակիչ, որոնցից 47-ը մահացել է, 137-ը` վիրավորվել:  Տուժածների  52 %-ը  ռազմական ակտիվ գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում մնացած պայթուցիկ սարքերի զոհն է դարձել, և սա վկայում  է տարածքի ականազերծման ահրաժեշտության մասին: 
Նշվում է նաև, որ Դոնբասում հրադադարի ռեժիմի հաստատումը հանգեցրել է ինտենսիվ ռազմական գործողությունների զգալի կրճատման հատկապես սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին: Միևնույն ժամանակ փասթաթղթում ասվում է, որ նոյեմբերի առաջին կեսին շփման գծի երկայնքով բախումների թիվը ավելացել է:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play