Առնվազն 22 մարդ է զոհվել Թելլ-Թամեր քրիստոնյա քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով. ԶԼՄ-ներ


Առնվազն 22 մարդ է զոհվել Թելլ-Թամեր քրիստոնյա քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով. ԶԼՄ-ներ

  • 11-12-2015 13:56:43   | Սիրիա  |  Միջազգային

Առնվազն 22 մարդ զոհվել, իսկ տասնյակից ավելին վիրավորվել է  սիրիական Թելլ-Թամեր քրիստոնյա քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն` վկայակոչելով "Sky News - Arabia" հեռուստաալիքին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` ծայրահեղականները պայթեցրել են երեք մինապատ ավտոմեքենաներ: Զոհվածների թվում կան խաղաղ բնակիչներ և ինքնապաշտպանական ուժերի զինվորներ, ովքեր հիմնականում սիրիացիներ և քրդեր են:
Թելլ-Թամերը գտնվում է Հասեկե նահանգում, որտեղ գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները փետրվարին պատանդ էին վերցրել ավելի քան 200 տեղի քրիստոնյաների և տեղափոխել նրանց Ջեբել-Աբդելազիզում գտնվող իրենց բազա: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play