Սաուդյան Արաբիայում 20 կանայք հաղթել են քաղաքային ինքնակառավարման ընտրություններում


Սաուդյան Արաբիայում 20 կանայք հաղթել են քաղաքային ինքնակառավարման ընտրություններում

  • 14-12-2015 13:45:54   | Սաուդյան Արաբիա  |  Իրավունք

Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ կանայք զբաղեցրել են պաշտոններ քաղաքային ինքնակառավարման մարմիններում:
Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը` վկայակոչելով Associated Press-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Սաուդյան Արաբիայում անցկացվել են քաղաքային ընտրություններ, որոնց առաջին անգամ մասնակցել են կանայք թեկնածուների և ընտրողների կարգավիճակով: 
Ընտրություններում թեկնածուի կարգավիճակով մասնակցել է 979 կին և շուրջ 6 հազար տղամարդ: 
Քվերակությանը մասնակցած կանայք կազմել են մոտ ընտրողների 10 տոկոսը:
Ընտրատեղամասրում կանայք և տղամարդիկ քվերակել են առանձին: 20 կանայք, ովքեր ընտրության արդյունքներով զբաղեցրել են պաշտոններ, կազմում են երկրի քաղաքային ինքնակառավարման մարմիններում առկա տեղերի ընդհանուր թվի մեկ տոկոսը, սակայն այս փաստն արդեն իսկ դիտարկվում է որպես դրական տեղաշարժ Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների պաշտպանության հարցում: 
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Բին Աբդուլ Ազիզը 2011 թվականի սեպտեմբերին կանանց իրավունք տվեց մասնակցել և իրենց թեկնածությունն առաջադրել քաղաքային ընտրություններում, մինչ այդ կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք չունեին: 
 
Նոյյան տապան  -   Իրավունք