Ռոսատոմը եւ Ինդոնեզիայի Ազգային Ատոմային էներգիայի գործակալության անցկացրեցին համատեղ սեմինար առաջավոր ատոմային տեխնոլոգիաների մասին
15-12-2015 10:55:53 | Ռուսաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Դեկտեմբերի 14-ին ռուսական «Ռոսատոմ - Միջազգային Ցանց» «Ռոսատոմ» Պետկորպորացիայի դուստր ձեռնարկությունը, եւ Ինդոնեզիայի Ազգային ատոմային էներգիայի գործակալությունը (BATAN) անցկացրեցին Ջակարտայում սեմինար «Ռուսական ատոմային արդյունաբերության ժամանակակից տեխնոլոգիաները և լուծումները»։
Ինդոնեզիայի կողմից ողջույնի խոսքով սեմինարին հանդես է եկել Ինդոնեզիայի Ազգային ատոմային էներգիայի գործակալության ղեկավար (BATAN) Ջարոտ Վիսնուբրոտոն, որը բարձր է գնահատել առաջընթացը, որ վերջին մեկ տարվա ընթացքում զարգացել է երկկողմ Ռուսաստանի և Ինդոնեզիայի միջեւ խաղաղ ատոմի օգտագործման բնագավառում։
«Մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը Ռոսատոմի հետ։ Ռուսական տեխնոլոգիաները արդեն զգալի ներդրում են Ինդոնեզիայի ատոմային ոլորտի համար։ Ժամանակակից, բայց միեւնույն ժամանակ փորձարկված տեխնոլոգիաները շատ կարեւոր են մեր երկրի արդյունավետ զարգացման համար: Վստահ եմ, որ շուտով Ինդոնեզիան վերջապես կկանգնի մեծ ատոմային էներգետիկայի ճանապարհին», – ասել է Վիսնուբրոտոն։
«Ռոսատոմի» կողմից ողջույնի խոսքով հանդես է եկել «Ռոսատոմ» Պետկորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման եւ միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլլ Կոմառովը: Նա նաեւ նշել է ռուս-ինդոնեզական համագործակցության հաջողությունները տարբեր ատոմային տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում, եւ նշել է Ինդոնեզիայում ատոմային էներգետիկայի առեւտրային զարգացման նպատակահարմարությունը համապատասխան քաղաքական որոշում երկրում ԱԷԿ-ի կառուցման ընդունման դեպքում:
«Ինդոնեզիան ԱՍԵԱՆ-ի խոշորագույն տնտեսություն է, եւ առաջնորդների դիրքերը պահպանելու համար երկրին, իհարկե, պետք է մատչելի եւ հուսալի բազային սերնդի աղբյուր: Հաշվի առնելով կառավարության ծրագրերը շահագործել 35 ԳՎտ նոր էներգոհզորությունները, ատոմային էներգիայի առաջացման զարգացումը ոչ միայն կարող է դառնալ այս հավակնոտ ծրագրի կարեւոր մասն, այլեւ զգալի ներդրում ունենալ Ինդոնեզիայի սոցիալ-տնտեսական զարգացման համար», - առաջարկեց Կ․Կոմարովը։
Բացի այդ, նա նշել է, նոր արդյունաբերություն ստեղծելու համար Ինդոնեզիային հարկավոր է ունենալ պատասխանատու գործընկեր, որը կկարողանա ոչ միայն կառուցել ատոմակայան, նաև աջակցել ազգային միջուկային ենթակառուցվածքի զարգացմանը, կադրերի վերապատրաստմանը, հասարակական ընդունելիուտյունը ապահովմանը։
«Ռոսատոմը կարող է եւ պատրաստ է դառնալ այդպիսի գործընկեր Ինդոնեզիայի համար: Այսօր մենք առաջատար ենք համաշխարհային ատոմային ոլորտում, իրականացնելով 34 ԱԷԿ էներգաբլոկների կառուցման նախագծեր աշխարհի տարբեր մասերում, և նրանց մեջ առաջին ԱԷԿ-ը Հարավ-Արևելյան Ասիայում, որը կկառուցվի Վիետնամում», – նշել է նա:
Սեմինարի պատվավոր հյուրն է դարձել Ռուսաստանի Դաշնության Դեսպան Ինդոնեզիայի Հանրապետությունում Միխայիլ Գալուզինը։ Ըստ նրա, անցնող տարին շատ արդյունավետ էր առևտրատնտեսական հարաբերությունների տեսանկյունից երկու երկրների միջեւ։
«Միեւնույն ժամանակ, մենք հասել ենք էական հաջողությունների ատոմային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման գործում։ Այսօրվա սեմինարի կազմակերպում եւ անցկացումը մեր ինդոնեզական գործընկերների հետ միասին, եւս մեկ անգամ ցույց է տալիս համագործակցության բարձր մակարդակը մեր երկրների միջեւ», - ասել է դեսպանը:
Լիագումար նստաշրջանի ընթացքում ուշադրության կենտրոնում քննարկվում էին Ինդոնեզիայում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները։ Այնպես, զեկուցումով հանդես եկավ դոկտոր Ռիդի Մուլիյանը, Ինդոնեզիայի էներգետիկայի եւ բնական պաշարների Նախարարության նոր և վերականգնվող էներգիայի և էներգախնայողության բաժնի տնօրեն, որը կարևորեց ատոմային էներգետիկան երկրի կայուն զարգացման համար:
Հաջորդ նիստը սեմինարի կենտրոնացած էր ռուսական փորձին ատոմային տեխնոլոգիաների կիրառմանը մի շարք ուղղություններով։ Զեկույցներով հանդես եկան Ռուսաստանի ատոմային ոլորտի ներկայացուցիչներ առաջատար ընկերություններից, ակտիվորեն աշխատող, ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան շուկաներում, որոնց թվում են «Ռոսատոմ Օվերսիզ», համակցված ընկերություն «ԱՍԷ-ՆԻԱԷՊ-ԱԷՊ», «ԱՏՈՄՊՌՈԵԿՏ», «ՏՎԷԼ», NUKEM Technologies, «Ռոսէներգոատոմ». Սեմինարի մոդերատորի դերում հանդես է եկել է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Եգոր Սիմոնովը։
Ռուսական փորձագետների ելույթները նվիրված էին «Ռոսատոմ» Պետկորպորացիայի իրավասություններին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մեծ, փոքր և միջին հզորության ատոմային ռեակտորների նախագծումը և շինարարությունը, միջուկային վառելիքի ցիկլը ֆրոնտ-էնդ և բեք-էնդ փուլերում, ատոմային էլեկտրակայանի շահագործումը։ Բացի այդ, մի շարք զեկույցները նվիրված էին ռուսական փորձին նորեկ երկրների ազգային ատոմային ծրագրի զարգացման աջակցության, այդ թվում կադրերի պատրաստման և ապահովման հանրային ատոմային տեխնոլոգիաների ընդունելիուտյան ոլորտներում։
Ինդոնեզիայի կողմից սեմինարին մասնակցում էին 100-ից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում են էներգետիկայի եւ բնական պաշարների Նախարարություն, հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության Նախարարություն, անտառային տնտեսության եւ շրջակա միջավայրի Նախարարություն, ֆինանսների Նախարարությունը, ատոմային էներգետիկայի կարգավորող Ազգային գործակալություն (BAPETEN) և այլ առանցքային գերատեսչությունները։ Բացի այդ, միջոցառմանը մասնակցել էին նման ինդոնեզական ընկերությունների ղեկավարությունը, ինչպիսիք են PT PLN, PT INUKI, PT INDONESIA POWER, և շատ ուրիշներ։ Նաեւ սեմինարը այցելել են առաջատար համալսարանների, երկրի հետազոտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
2015թ․ ապրիլին Ինդոնեզիայի ատոմային էներգիայի Ազգային գործակալությունը (BATAN) հայտարարել է ռուս-ինդոնեզիական կոնսորցիումը նախընտրական նախագծի փուլում մրցույթի հաղթող բազմաֆունկցիոնալ փորձարարական բարձր ջերմաստիճանի գազի սառեցնող ռեակտորի կառուցման համար։
Նաեւ 2015 թվականի ապրիլին ԲԲԸ «Իզոտոպ» («Ռոսատոմ» Պետկորպորացիայի դուստր ընկերությունը, իզոտոպների արտասահմանյան շուկաներ մատակարարման պատասխանատու) հաջողությամբ մատակարարել է ինդոնեզիայի ընկերություն Rel-ion իոնացնող ճառագայթման աղբյուրներ Կոբալտ-60 (Со-60) հիման վրա։
Բացի դրանից, այս տարի ստորագրվել են մի շարք շրջանակային համաձայնագրեր՝ 2015 թվականի հունիսին Ինդոնեզիա Հանրապետության ատոմային էներգիայի Ազգային գործակալությունը (BATAN) եւ «Ռոսատոմ» Պետկորպորացիան հունիսի 2-ին ստորագրել են փոխըմբռնման Հուշագիր ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում: 2015 թվականի հունիսին Ինդոնեզիա Հանրապետության ատոմային էներգիայի Ազգային գործակալությունը (BATAN) և «Ռոսատոմ» Պետկորպորացիայի Կենտրոնական որակավորման բարձրացման ինստիտուտը» ստորագրել են փոխըմբռնման Հուշագիրը: