«Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը ձեռնտու չէ ինչպես Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար».Վրաստանի Արտաքին Գործերի նախարար


 

«Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը ձեռնտու չէ ինչպես Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար».Վրաստանի Արտաքին Գործերի նախարար

  • 16-12-2015 12:13:20   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Դեկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ «Եվրատեսիլ-2016» երաժշտական մրցույթում Վրաստանը կներկայացնի հայ երգիչ Նիկա Քոչարովը և Young Georgian Lolitaz խումբը: Հեղինակություն վայելող մրցույթում ելույթի համար երգը դեռևս գրված չէ: «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչը տեղի կունենա Շվեդիայում մայիսի 14-ին:
 
«Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը ձեռնտու չէ ինչպես Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: Ցանկանում եմ դիմել բոլոր քաղաքական գործիչներին և մամուլի ներկայացուցիչներին` ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնց համաձայն ռուս-թուրքական բախումը կարող է շահավետ լինել Վրաստանի համար: Առաջին հերթին որևէ հիմք չկա համարելու, որ այդ ամենը որևէ կերպ կարող է դրական լինել մեր երկրի համար: Տարածաշրջանում լարվածության ցանկացած աճը ազդում է մեր երկրի ներդրումային գրավչության անկմանը: Երկրորդ հերթին` նման հայտարարությունները ոչ էթիկական են համարվոմ Թուրքիայի նկատմամբ, որը մեր ռազմավարական համագործակիցն է», -դեկտեմբերի 15-ին հայտարարել է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարը:
 
«Վրաստանի համար լավ հնարավորություն է առաջացել` Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրայի հարաբերությունների վատթարացման ֆոնի վրա օգտվել ստեղծված իրավիճակից և մեծացնել իր գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան: Վրաստանը պետք է լրացնի ազատված տեղը: Միաժամանակ մենք պետք է մտածենք այն ընտրությունների մասին, որոնք կայանալու են հաջորդ տարի: Մենք պետք է համոզված լինենք, որ Վրտասանում կանխատեսելի դրություն է ստեղծվել: Մենք պետք է համոզվենք, որ Վրաստանում հարգում են օրենքը, որ Կառավարությունն ամեն ինչ անում է լրացուցիչ ներդրումներ գրավելու համար», -դեկտեմբերի 15-ին հայտարարել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հարավ Կովկասյան մասնաճյուղի տնօրեն Բրունո Բալվաները:
 
«Ոչինչ չի փոխվել: Եվրամիության հաշվետվության շնորհանդեսի հետաձգումը ոչ մի կերպ կապված չէ Վրաստանի հետ: Եվրամիությունը հաստատում է, որ Վրաստանին վերաբերող հաշվետվության տեքստը կլինի ծայրահեղ դրական: Հաշվետվության շնորհանդեսի հետաձգման պատճառն է մի քանի հաշվետվություն միաժամանակ հրապարակելու Եվրամիության ցանկությունը: Մենք սպասում ենք Եվրամիության որոշմանը, որի համաձայն` 2016թ. որոշակի պահից մեր քաղաքացիները կարող են առանց վիզա կարճաժամկետ այցելություններ կատարել դեպի Եվրոպական երկրներ», -դեկտեմբերի 15-ին հայտարարել է Եվրամիությունում Վրաստանի դեսպանը:
 
«Առանց որևէ համեստության կարող եմ ասել, որ Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունն առաջնորդ է Եվրամիության առջև վերցված պարտականությունների իրականացման հարցում: Եվրամիության առջև վերցրած պարտականությունների մեծ մասն ընկած է հենց Գյուղատնտեսության նախարարության բնագավառի վրա: Մենք մեծ հաջողությամբ իրականացրել ենք բոլոր առաջադրանքները», -դեկտեմբերի 15-ին հայտարարել է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարը:
 
«Առանց վիզա ռեժիմ ստանալու հարցում Վրաստանը և Ուկրաինան միասին են: Ինչպես երևում է, կա մի նրբություն, որը Եվրամիությունը նպատակադրված է ճշտել Ուկրաինայի նախագահից: Մենք բարեխղճորեն իրականացրել ենք մեր երկրի վրա դրված բոլոր պարտականությունները: Ամենաբարդը` մենք ընդունել ենք հակախտրականության օրենք: Դատելով ամեն ինչից` մեր ուկրաինացի գործընկերները չեն կարողացել ընդունել նման մասշտաբի օրենք: Այդ իսկ պատճառով էլ Եվրամիությունը նպատակադրված է Ուկրաինայի նախագահից ստանալ պարտականությունների իրականացման որոշակի երաշխիքներ: Պորոշենկոն արդեն ուղևորվել է Բրյուսել», -մեկնաբանելով Վրաստան-ԵՄ հարաբերությունները`հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Լևան Բերձենիշվիլին:
 
«Չնայած ոչ մեծ առաջընթացին` Վրաստանում նախկինի պես մնում է դաժան վերաբերմունքը կալանավորների հանդեպ», -ասված է կալանավորների դեմ կտտանքների դեմ պայքարի հարցերով Եվրոպական հանձնաժողովի հաշվետվությունում: Եվրամիության հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է վրացական բանտերը 2014թ.-ի ձմռանը: Հրապարակված հաշվետվության համաձայն` «վրացական բանտերում շարունակվում է կալանավորների հետ անօրիականորեն վարվելու փորձերը: Խախտվում են նրանց իրավունքները: Հաճախ են բանտերի վարչության կողմից անհիմն ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքերը կալանավորների հանդեպ»: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը