Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության «ճանապարհային քարտեզ»


Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության «ճանապարհային քարտեզ»

  • 17-12-2015 14:59:28   | Ուկրաինա  |  Միջազգային

Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության «ճանապարհային քարտեզ»:  
korrespondent.net-ի փոխանցմամբ` փաստաթուղթը ստորագրվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի` Ալյանսի գլխավոր շտաբ կատարած այցի շրջանակներում: 
 
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության միության հաղորդագրությունում ասվում է, որ «ճանապարհային քարտեզի» ստորագրումը հանդիսանում է այդ ոլորտում երկարաժամկետ համագործակցության տրամաբանական շարունակությունը և ուղղված է առաջնահերթությունների իրականացման համար անհրաժեշտ գործնական ասպեկտների զարգացմանը, որոնք առանձնացվել են համատեղ հայտարարությունում կապված Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև ուժեղացված ռազմատեխնիկական համագործակցության հետ, որը ստորագրվել է 2015 թվականի սեպտեմբերի 22-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Ուկրաինա կատարած այցի շրջանակներում:
Փաստաթուղթը սահմանում է համագործակցության հիմնական միջոցներն Ուկրաինայի` սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում ունեցած հետաքրքրությունների զարգացմանը, այդ ոլորտում ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխագործակցության ձեռք բերմանը, ինչպես նաև Կիևին աջակցություն ցուցաբերել անցնելու  Ալյանսի  տեխնիկական չափանիշներին:  
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային