Չինաստանն իր պատմության մեջ առաջին անգամ գործարկել է տիեզերական հեռադիտակ


Չինաստանն իր պատմության մեջ առաջին անգամ գործարկել է տիեզերական հեռադիտակ

  • 17-12-2015 15:51:30   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Չինաստանն իր պատմության մեջ առաջին անգամ գործարկել է տիեզերական հեռադիտակ, որի խնդիրն է փնտրել մութ մատերիայի գոյության մասին ապացույցներ: 
 
Gazeta.ru-ի փոխանցմամբ`հեռադիտակի գործարկման մեկնարկը տրվել է «Մեծ արշավ 2-D» հրթիռակիրի օգնությամբ հինգշաբթի առավոտյան Ցզյուցյուան տիեզերակայանից: 
Աստղադիտակը դուրս է գալու արևասինխրոն ուղեծիր 500 կիլոմետր բարձրության վրա, որպեսզի հետևի բարձր էներգետիկ մասնիկների շարժման ուղղություններին և էլեկտրական լիցքավորմանը: 
Նշվում է, որ ավելի քան 100 գիտնականներ կուսումնասիրեն աստղադիտակի` Երկիր ուղարկվող տվյալները: Սպասվում է, որ ուսումնասիրությունների առաջին արդյունքները կներկայացվեն 2016 թվականի երկրորդ կեսին: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ