Սինգապուրի նեղուցում երկու նավերի բախման արդյունքում կան անհետ կորածներ


Սինգապուրի նեղուցում երկու նավերի բախման արդյունքում կան անհետ կորածներ

  • 17-12-2015 17:52:29   | Սինգապուր  |  Միջազգային

Սինգապուրի նեղուցում բեռնատար նավը բախվելով լցանավին խորտակվել է.  արդյունքում  կորել է 6 մարդ: 
korrespondent.net-ի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել Ինդոնեզիայի տարածքային  ջրերում` Բաթամ կղզուց 11 կմ հյուսիս-արևմուտք:  
 
Տեղեկացվում է, որ Անտիգուա և Բարբուդայի դրոշը կրող բեռնատար նավը դիզելային վառելիք է տեղափոխել, իսկ լցանավում քիմիական նյութեր են եղել: Անձնակազմի 6 անդամ փրկվել է,  ներկայումս շարունակվում է մյուս 6 անդամների որոնումը: 
Համաձայն Սինգապուրի ծովային ու նավահանգստային վարչության տրամադրած տեղեկության, քիմիական նյութեր տեղափոխող լցանավի ստացած վնասն աննշան է:
Հավելենք, որ ներկայումս ոչ մի տեղեկություն չի հաղորդվել բեռնափոխադրումների օրակարգի խախտման կամ նավթի արտահոսքի մասին:
 
Նոյյան տապան  -   Միջազգային