Ռուսաստանը ծրագրում է հեշտացնել կամ ընդհանրապես չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային համակարգը


Ռուսաստանը ծրագրում է հեշտացնել կամ ընդհանրապես չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային համակարգը

  • 22-12-2015 18:33:50   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ազգային և կրոնական բազմազանությունը մեր երկրի հարստությունն է: Այն համագործակցության, զարգացման և երկխոսության անսպառ ռեսուրս է: Մենք ինտենսիվորեն աշխատում ենք ազգային փոքրամասնությունների ներգրավման հարցի շուրջ:
 
Ամեն ինչ անում ենք, որպեսզի ազգային փոքրամասնություններն ակտիվորեն ներքաշվեն հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Կրոնական բազմազանությունը ազգային բազմազանության բաղադրիչն է հանդիսանում: Ուզում եմ հստակորեն հայտարարել, որ պետությունը հանդուրժողաբար չի վերաբերվի կրոնական ծայրահեղականությունը: Մենք շահագրգռված ենք տարբեր կրոնական խմբերի միջև երկխոսության և համագործակցության հաստատմանը: Հենց այդ նպատակով էլ մենք ստեղծել ենք կրոնական հարցերով Ազգային Գործակալությունը», -դեկտեմբերի 21-ին, ներկայացնելով Կառավարության եռամյա աշխատանքի հաշվետվությունը, հայտարարել է Վրաստանի վարչապետը:
«Հաջորդ տարվանից Վրաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստան այցելել ավելի հեշտացված կարգով: Չնայած ամենաբարդ խնդրի գոյությանը` մենք կարողացանք շփման ընդհանուր կետ գնտել: Ռուսաստանը ծրագրում է հեշտացնել կամ ընդհանրապես չեղյալ հայտարարել մեր երկրի հետ վիզային համակարգը: Մեկ ամսից մենք ավելի հստակ տեղեկություն կունենանք: Ամենակարևորն է, որ փոխարենը Ռուսաստանը մեզնից ոչինչ չի պահանջում: Երկաթուղու բացման հարցը չի քննարկվում», -դեկտեմբերի 21-ին հայտարարել է Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ կապված հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Այսօր Կառավարությունն ակտիվորեն աշխատում է սահմանամերձ շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ: Մենք ցանկանում ենք կրկնել այն, ինչ արեցին Իսրայելում: Ուզում ենք սահմանային շրջաններում գյուղեր կառուցել և բնակեցնել դրանք վետերաններով, վետերանների ընտանիքներով: Մենք ցանկանում ենք բնակեցնել այդ մարդկանց սահմանամերձ շրջաններում: Ուզում ենք առաջարկել նրանց հատուկ պայմաններ, որպեսզի նրանք համաձայնեն», -հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Դեկտեմբերի 21-ին Ազգային-Ժողովրդավարական Իստիտուտը (NDI) հրապարակել է ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում անցկացված սոցիալական հարցման արդյունքները: Հարցվածների 45%-ը կարծում է, որ Վրաստանը զարգանում է սխալ ուղղությամբ: Հարցվածների 31%-ը կարծում է, որ երկրում ոչինչ չի փոխվում, իսկ 18%-ը կարծում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ:
Հարցին, թե որ կուսակցությունն է իրենց համար ընդունելի, 30%-ը պատասխանել է` ոչ մի: 16%-ը` «Վրացական երազանք», 10%-ը` «Ազգային Շարժումը», 7%-ը` «Ազատ Ժողովրդավարներ», 3%-ը` «Լեյբորիստները», «Ժողովրդավարական Շարժումը» և «Հայրենասերների Միությունը»: Հարցվածների 35%-ը չունի տվյալ հարցի պատասխանը:
Հարցվածների 50%-ը հաստատում է, որ իրենց ապահով չեն զգում, երբ իրենց ընկերների հետ հեռախոսով զրուցում են քաղաքական թեմաների շուրջ, 10%-ը խուսափել է պատասխանից:
Հարցվածների 57%-ի համար ազգային խնդիր է հանդիսանում աշխատանքի բացակայությունը, 29%-ի համար աղքատությունը և տարածքային ամբողջականությունը, 28%-ի համար ցածր թոշակը, 26%-ի համար ապրանքների թանկացումը, 1%-ի համար ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրը:
Հարցվածների 58%-ի համար կարևոր է, թե ինչպիսի ծրագրեր կներկայացնեն քաղաքական կուսակցությունները ընտրությունների նախաշեմին: Հարցվածների 65%-ը ասում է` այն, թե ում կտան իրենց ձայնը, կախված է այն անձանցից, ովքեր ներկայացված կլինեն այս կամ այն կուսակցությունում: 41%-ը հայտարարում է, որ կքվեարկեն այն կուսակցության օգտին, որը խորհուրդ կտա քահանան կամ եկեղեցու ծխականները:
«2014թ. Վրաստան է ներդրվել 1 700 000 000 դոլար: 2006-2012թթ. ընթացքում Վրաստանում կառուցվել է 68 կիլոմետր արագընթաց մայրուղի: 2012-2015թթ. ընթացքում կառուցվել է 98 կիլոմետր արագընթաց ճանապարհ: Վերանորոգվել է շուրջ 800 կիլոմետր ճանապարհ, կառուցվել է 67 նոր կամուրջ, 110 հին կամուրջներ վերանորոգվել են: Այսօրվա դրությամբ ընթանում են 55 կամրջի շինարարական աշխատանքներ», -հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
«Շահ Դենիզ» նախագծի շրջանակներում Վրաստանում կներդրվեն 2 000 000 000 դոլարի չափով ներդրումներ: 2019թ. մեր երկիրը կստանա շուրջ մեկ միլիարդ կուբամետր էժան գազ», -հայտարարել է Վրաստանի վարչապետը:
 
http://armenian-community.ge/News/1612
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը