2016 թվականից Ուկրաինան պատասխան պատժամիջոցներ կկրիառի Ռուսաստանի դեմ


2016 թվականից Ուկրաինան պատասխան պատժամիջոցներ կկրիառի Ռուսաստանի դեմ

  • 24-12-2015 15:26:33   | Ուկրաինա  |  Տնտեսություն

Ուկրաինան 2016 թվականի հունվարի 1-ից պատասխան առրևտրային պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ:
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը` Գերագույն Ռադա ներկայացնելով համապատասխան №3704 օրինագիծը` «Ուկրաինայի օրենսգրքում ներքաղաքական գործունեության հետ կապված փոփոխություններ կատարելու մասին»:
 
Նա հայտարարել է, որ Ուկրաինայի նախարարների կաբինետը նշված օրինագծի ընդունումից հետո հաջորդ տարվա հունվարի 1-ից կկրիառի նմանատիպ սահմանափոկող պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. «Մենք կպաշտպանենք Ուկրաինայի ներքին շուկան»,- ասել է նա:
Ա. Յացենյուկի հայտարարությունից հետո 291 պատգամավորներ կողմ են արտահայտվել վերոնշյալ օրինագծին: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն