Հայտնի է ամբողջությամբ ինքնավար Tesla էլեկտրամեքենայի թողարկման ժամկետը


Հայտնի է ամբողջությամբ ինքնավար Tesla էլեկտրամեքենայի թողարկման ժամկետը

  • 24-12-2015 16:34:00   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Tesla ավտոարտադրող ընկերությունն իր առաջին լիարժեք անօդաչու էլեկտրամեքենան կներկայացնի 2018 թվականին: 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը:
 
Նրա խոսքերով` նման տրանսպորտային միջոցի թողարկման համար  Tesla-ն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները և մնացել է միայն գործն ավարտին հասցնել:
 «Ամեն ինչ գրեթե պատրաստ է, այժմ անհրաժեշտ է ճիշտ կիրառել մշակումները և համոզվել, որ դրանք աշխատում են տարբեր պայմաններում»,- ասել է նա` հավելելով, որ մեքենայի ստեղծման համար իրենց անհրաժեշտ են եղել հազարավոր աշխատակիցներ և երկու տարի ժամանակ:   
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play