Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողության արդյունքում հայկական կողմը կորուստ ունի. ԼՂՀ ՊՆ


Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողության արդյունքում հայկական կողմը կորուստ ունի. ԼՂՀ ՊՆ

  • 25-12-2015 18:10:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Ականատեսի աչքերով
Վերջին երկու օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված համեմատաբար հանգիստ վիճակը այսօր կրկին խախտվեց ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությամբ:
 
Դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով