Վրաստանի վարչապետի թեկնածու է նշանակվել ԱԳ նախարարի պարտականություններն իրականացնող Գիորգի Կվիրիկաշվիլին


 

Վրաստանի վարչապետի թեկնածու է նշանակվել ԱԳ նախարարի պարտականություններն իրականացնող Գիորգի Կվիրիկաշվիլին

  • 26-12-2015 11:40:03   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրակլի Ղարիբաշվիլին լքում է «Վրացական երազանք» կոալիցիայի նախագահի պաշտոնը: Ղարիբաշվիլին չի մնա իշխող կուսակցության նախագահի պաշտոնին:
Վրաստանի վարչապետի թեկնածու է նշանակված Արտաքին Գործերի նախարարի պարտականություններն իրականացնող Գիորգի Կվիրիկաշվիլին: Այսօր Խորհրդարանի մեծամասնությանը վարչապետի թեկնածուին ներկայացրել է Իրակլի Ղարիբաշվիլին, որը դեկտեմբերի 23-ին պաշտոնաթող է եղել:
 
Գիորգի Կվիրիկաշվիլին ծնվել է 1967թ. հուլիսի 20-ին: Թբիլիսիի Պետական Բժշկական համալսարանի, ինչպես նաև Թբիլիսիի պետհամալսարանի տնտեսության ֆակուլտետի շրջանավարտ է: 1993-1996թթ. զբաղեցրել է «Միացյալ վրացական բանկի» վարկային բաժնի փոխտնօրենի պաշտոնը: 1996-1997թթ. զբաղեցրել է Trade Invest Bank-ի գլխավոր փոխտնօրենի պաշտոնը: 2001-2002թթ. դասավանդել է կորպորատիվ ֆինանսներ Վրաստանի Տեխնիկական համալսարանում: 1999-2004թթ. եղել է Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր «Վրաստանի Քաղաքացիական Միություն» կուսակցությունից (Շևարնաձեի կուսակցությունը), եղել է տնտեսական քաղաքականության հանձնաժողովի առաջին փոխնախագահը: 2005թ. աշխատել է ամերիկյան ValliWide Bank ընկերությունում: 2006-2011թթ. Կվիրիկաշվիլին եղել է Քարթու Բանկի գլխավոր տնօրենը, որի տերն է «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: 2012թ. եղել է ֆինանսական բաժնի և Lenzie Fisher Hendry LLC թոշակային բարեփոխումների ամերիկյան խորհրդակցական ֆիրմայի փորձագետ: 2012թ. հոկտեմբերի 25-ից Վրաստանի հաստատուն զարգացման և Տնտեսության նախարար: 2013թ. հուլիսի 26-ից փոխվարչապետ, 2015թ. սեպտեմբերի 1-ից Վրաստանի Արտաքին Գործերի նախարար:
«Թբիլիսիում դեռևս չեն երևում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնաման նախադրյալներ»,-հայտարարել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: «Տվյալ փուլում մենք չենք տեսնում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորություն: Այդ հարցը կարող է օրակարգային լինել, եթե ձեռնարկվեն լուրջ քայլեր Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ», -դեկտեմբերի 25-ին հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն: Այդ հայտարարությունը նա արել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի երեկվա հայտարարությանն ի պատասխան այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները:
«Վարչապետի թեկնածությունը ես արդեն ուղարկել եմ Խորհրդարան, որպեսզի խոչընդոտներ չառաջանան: Ես աջակցել եմ ինչպես վարչապետի պաշտոնաթող լինելը, այնպես էլ նոր թեկնածությունը: Այժմ Խորհրդարանի հերթն է», -դեկտեմբերի 25-ին հայտարարել է Վրաստանի նախագահը:
«Խորհրդարանական մեծամասնությունը աջակցում է Գիորգի Կվիրիկաշվիլու թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնին», -հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը