Պարգեւատրվել են Արցախի տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձիք


Պարգեւատրվել են Արցախի տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձիք

  • 28-12-2015 13:51:04   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձանց, Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների պարգեւատրման հանդիսավոր արարողություն: 2015 թվականին սպորտի ոլորտում բարձր արդյունքներ գրանցած արցախցի մարզիկները արժանացել են նյութական խրախուսման:
 
Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն արժեւորում եւ գնահատում է հայրենանվեր գործունեությունն ու ծառայությունը՝ հույս հայտնելով, որ այս պարգեւները խթան կհանդիսանան աշխատանքների արդյունավետությունը հետեւողականորեն բարձրացնելու համար: 
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ բոլորին մաղթելով խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք:
 Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն