Փոքրիկ Արմանի խնդրանքն անպատասխան չմնաց


Փոքրիկ Արմանի խնդրանքն անպատասխան չմնաց

  • 28-12-2015 14:16:14   | Լոռու մարզ  |  Բարեգործություն

Դեկտեմբերի 26-ին ՀՀԿ Լոռու տարածքային  ԵԿ անդամները այցելեցին վեցամյա փոքրիկ Արմանին, ով վերջերս խնդրել էր օգնել իրեն գրենական պիտույքների հարցով:
 
ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ-ն, անտարբեր չգտնվելով փոքրիկի խնդրանքի նկատմամբ, այցելեց նրա ընտանիքին և օգնություն ցուցաբերեց սննդի ու գրենական պիտույքների տեսքով: ՀՀԿ-ական երիտասարդները զանազան նվերներ տվեցին ընտանիքի երեխաներին, ինչպես նաև հեռախոս փոքրիկ Արմանին:
Անակնկալ այցելությունից և նվերներից փոքրիկ Արմանի ողջ ընտանիքը շատ հուզված և տպավորված էր:
 
Հավելում. ՀՀԿ ԵԿ-ն պարբերաբար նմանատիպ օժանդակություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն