ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խումբն այցելել է ՀՀ Սյունիքի մարզ
03-11-2010 17:51:55 | Հայաստան | Իրավունք
2010 թվականի հոկտեմբերի 25-29-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձ-նա-րա-րու-թյամբ Պաշտպանի աշխատանքային խումբն այցելել է ՀՀ Սյունիքի մարզ:
Այցի ընթացքում պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի, Գորիսի քաղաքապետի եւ Կապանի քաղաքապետի տեղակալի հետ, այցելել են Սյունիքի մարզում տեղակայված մի շարք զորամասեր, ՀՀ ոստի-կա-նու-թյան Սյունիքի մարզային վարչության Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ Մեղրիի բաժիններ, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի Նռնաձոր համայնքում տեղակայված տեղամաս եւ ՀՀ ՊՆ ՌՈՎ Կապանի ռազ-մա-կան ոստիկանության բաժին:
Այցի նպատակն է եղել ինչպես դիմում-բողոքների վերաբերյալ տեղում որոշ հարցերի պարզա-բա-նո-ւմը, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ու-սում-նասիրություններ իրականացնելը:
Աշխատակազմի աշխատակիցներն այցելել են նաեւ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ, հանդիպել ՔԿՀ-ի պե-տի տեղակալների հետ, /այցելության պահին ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի պետը գտնվում էր Երեւանում/, ուսումնասիրել են շենքային պայմանները: Ի տարբերություն վերջին այցելության` այս անգամ արձանագրվել է, որ վերանորոգվել են բոլոր պատժախցերն ու սան-հան-գույցը: Ուսումնասիրության ժամանակ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի բուժմասում առկա են եղել ժամկետանց դեղորայքներ:
26.10.2010թ. Գորիսի քաղաքապետ Ն. Ոսկանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակին, մշակութային միջոցառումներին, երեխաների իրավունքներին վերաբերող խնդիրներ:
Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները 27.10.2010թ. հանդիպել են Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Ղազարյանի հետ, քննարկել մարզում առկա խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր տարբերակները:
Այնուհետեւ մարզպետարանի հողաշինարարի հետ քննարկվել է Սյունիքի մարզի Աշոտավան համայնքի 10 բնակիչների` Պաշտպանին հասցեագրած բողոքը, որով վերջիններս հայտնել են, որ համայնքի վարչական տարածքում գտնվող «Տոլորս» ջրամբարի ջրի բարձրացման հետեւանքով ողողվում են ջրամբարի հարեւանությամբ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները: Քննարկման ընթացքում պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզպետարանը, հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կարծիքները, դեռեւս 16.10.2008թ. թիվ 12-2766 գրությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Ա. Գեւորգյանին է ուղարկել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աշոտավան գյուղական համայնքի համայնքային սեփականություն եւ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագիծը: Չնայած Աշոտավան համայնքի 10 ընտանիքներին պատկանող ընդհանուր 6.20 հեկտար հողատարածքների համարժեք փոխհատուցումը /շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը/, ըստ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան աշխատակցի, կազմում է մոտ երեք միլիոն ՀՀ դրամ, սակայն մինչ օրս ՀՀ կառավարության որոշումը չի ընդունվել եւ խնդիրը մնացել է չլուծված:
Այս կապակցությամբ Պաշտպանը գրավոր դիմելու է ՀՀ կառավարությանը:
Կապանի քաղաքապետի տեղակալ Գ. Ղահրամանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքի բնակչության սոցիալական վիճակին, տեղական ինքնակառավարման, բազմաբնակարան շենքերի կառավարման, համատիրություններին վերաբերող հարցեր: Գ. Ղահրամանյանը հայտնել է, որ Կապանը գործազրկության առումով Գյումրիից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Քաղաքում կան սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներ, որոնց քաղաքապետարանը պարբերաբար դրամական օգնություն է հատկացնում: Համատիրություններն իրենց չեն արդարացնում: Չեն կատարվում բազմաբնակարան շենքերի պահպանման պարտադիր կանոնները: Այդ առումով չկա փոխվսահություն համատիրության ղեկավարների եւ բնակիչների միջեւ: Քաղաքապետարանը տարեկան 4-5 բազմաբնակարան շենքի տանիք է վերանորոգում, քաղաքում կատարում քանդված ճանապարհների փոսալցման աշխատանքներ:
Երեխաների իրավունքների պաշտպանության եւ մանկապարտեզների հետ կապված հարցերը Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները քննարկել են քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ս. Արզումանյանի հետ: Վերջինս հայտնել է, որ Կապան քաղաքում գործում է 12 մանկապարտեզ` 1341 սաներով: Դրանք հիմնականում տիպային շենքեր են: Քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի համայնքի բյուջեով իրականացնում է շենքերի նորոգման աշխատանքներ: Ներկայումս ընթացքի մեջ է եւ հավանաբար մինչեւ 2011 թվականը կավարտվի մանկապարտեզներում ջեռուցման կենցաղային կաթսաների տեղադրման եւ ջեռուցման աշխատանքները: Երեխաների խաղալիքների խնդիրը լուծելու նպատակով դիմել են բարերարների օգնությանը: Մեկ երեխայի համար ամսական վարձի գումարը սահմանվել է 3000 դրամ, սակայն համայնքի ավագանին հատուկ եւ սոցիալական խոցելի խմբերի համար սահմանել է զեղչեր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարզերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների, դրանց պարբերաբար վերանորոգման, երեխաների նորմալ եւ առողջ զարգացման հնարավորությունները կախված են համայնքի բյուջեից: Դրա մասին են վկայում ինչպես վերոնշյալ հանգամանքները, այնպես էլ տարբեր մանկապարտեզներում երեխաների համար ամսական տարբեր վարձավճարներ սահմանելը:
Խմբի անդամները ձերբակալված ան-ձանց հետ հանդիպման եւ վերջիններիս պահման պայմանների ուսում-նա-սի-րության նպա--տակով 25.10.2010 թվականին այցելել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ձերբակալված անձանց պահման վայր (ՁՊՎ):
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ձերբակալված ան-ձանց պահման վայր այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն ուսում-նա-սիրել են ՁՊՎ-ի բոլոր 3 խցերի, կարճատեւ տեսակցության համար նախատեսված սենյակի, քն-նիչ-նե-րի եւ փաստաբանների համար նախատեսված սենյակի, բուժմասի, ճաշարանի, զուգարանի, լո---գարանի եւ զբոսանքի համար նախատեսված տարածքի, 3 ժամանոց պահման խցերի պայ-ման-նե-րը, որոնք, բա-ցա-ռու-թյամբ 3 ժամանոց պահման խցերի, հա-մա-պա-տաս-խանել են օրենս-դրության պա-հանջ-ներին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 3 ժամանոց պահման խցերի նստարանների փայտե նստատեղերը բացակայում են, եւ բաժին բերման ենթարկված անձինք նստելու ցանկություն ունենալու դեպքում ստիպված են լինելու նստել նստարանի բետոնե ծածկույթին: Նշվածի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ դիմելու է ՀՀ ոստիկանապետին:
Այցելության պահին ՁՊՎ-ում է գտնվել մեկ ձերբակալված անձ, ով Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ընթացքում պահման պայմանների վերաբերյալ կամ ՁՊՎ վարչակազմի դեմ որեւէ բողոք չի ներկայացրել:
Խմբի անդամները 26.10.2010 թվականին այցելել են նաեւ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ձերբակալված անձանց պահման վայր (ՁՊՎ)` ձերբակալված ան-ձանց հետ հանդիպման եւ վերջիններիս պահման պայմանների ուսում-նա-սի-րության նպա--տակով:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսում-նա-սիրել են ՁՊՎ-ի բոլոր 2 խցերի, կարճատեւ տեսակցության համար նախատեսված սենյակի, քն-նիչ-նե-րի եւ փաստաբանների համար նախատեսված սենյակի, բուժմասի, ճաշարանի, զուգարանի, լո---գարանի եւ զբոսանքի համար նախատեսված տարածքի եւ 3 ժամանոց պահման խցերի պայ-ման-նե-րը, որոնք հա-մա-պա-տաս-խանել են օրենս-դրության պա-հանջ-ներին:
Այցելության պահին նշված բաժնի ՁՊՎ-ում ձերբակալված կամ կալանավորված անձինք չեն գտնվել:
Խմբի անդամները 27.10.2010 թվականին այցելել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի ձերբակալված անձանց պահման վայր (ՁՊՎ) ձերբակալված ան-ձանց հետ հանդիպման եւ վերջիններիս պահման պայմանների ուսում-նա-սի-րության նպա--տակով:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսում-նա-սիրել են ՁՊՎ-ի բոլոր 5 խցերի, կարճատեւ տեսակցության համար նախատեսված սենյակի, քն-նիչ-նե-րի եւ փաստաբանների համար նախատեսված սենյակի, բուժմասի, ճաշարանի, զուգարանի, լո---գարանի եւ զբոսանքի համար նախատեսված տարածքի եւ 3 ժամանոց պահման խցերի պայ-ման-նե-րը, որոնք հա-մա-պա-տաս-խանել են օրենս-դրության պա-հանջ-ներին:
Այցելության պահին ՁՊՎ-ում է գտնվել մեկ կալանավորված անձ, ով Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ երբ նախորդ անգամ գտնվել է ՁՊՎ-ում, իրեն արգելել են գիշերը օգտվել զուգարանից: ՁՊՎ-ի պետ Մ. Ավետիսյանը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ կալանավորված անձի հայտնած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Նույն օրը խմբի անդամները այցելել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնի ձերբակալված անձանց պահման վայր (ՁՊՎ)` ձերբակալված ան-ձանց հետ հանդիպման եւ վերջիններիս պահման պայմանների ուսում-նա-սի-րության նպա--տակով:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսում-նա-սիրել են ՁՊՎ-ի բոլոր 2 խցերի, կարճատեւ տեսակցության համար նախատեսված սենյակի, քն-նիչ-նե-րի եւ փաստաբանների համար նախատեսված սենյակի, բուժմասի, ճաշարանի, զուգարանի, լո---գարանի եւ զբոսանքի համար նախատեսված տարածքի եւ 3 ժամանոց պահման խցերի պայ-ման-նե-րը, որոնք, բա-ցա-ռու-թյամբ զբոսանքի համար նախատեսված տարածքի, հա-մա-պա-տաս-խանել են օրենս-դրության պա-հանջ-ներին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ զբոսանքի համար նախատեսված տարածքում կա պատսպարանի մեծացման անհրաժեշտություն: Բաժնի պետի ծառայության գծով տեղակալը եւ ՁՊՎ-ի պետը հավաստիացրել են, որ առկա թերությունը հնարավորինս սեղմ ժամկետում կվերացվի:
Խմբի կողմից վերոնշյալ բոլոր բաժիններում ուսումնասիրվել է ՁՊՎ-ում պահվող անձանց հաշվառման, ձերբակալված անձանց խցերից դուրս բերելու, ձերբակալված անձանց բուժզննության կամ բուժօգնության գրանցամատյանները, ոստիկանության մարմին բերման ենթարկվածների հաշվառման գրքերը եւ պատահարների վերաբերյալ ոստիկանության մարմնում հեռախոսով, հեռագրով, պահպանական ազդանշանային սարքերի եւ այլ ազդանշանային սարքերի եւ այլ ազդանշանների գործելու միջոցով ստացված տեղեկությունների գրանցման-հաշվառման համար 2 մատյանները, որոնցում խախտումներ չեն հայտնաբերվել:
Պաշտպանի ներկայացուցիչները 2010 թվականի հոկտեմբերի 28-ին այցելել են ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի Նռնաձոր համայնքում տեղակայված տեղամաս, որտեղ բաց տիպի պատիժ են կրում 11 դատապարտյալ:
Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են դատապարտյալների հետ, ովքեր մասնավորապես դժգոհում էին «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովի կողմից կայացված որոշումներից:
Խմբի կողմից արձանագրվել է, որ դատապարտյալների համար հատկացված կացարանների պայմանները գտնվում են խիստ անբավարար վիճակում եւ կարիք ունեն հիմնանորոգման, իսկ խոհանոցներն ընդհանրապես կահավորված չեն: Նշվածի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ դիմելու է ՀՀ արդարադատության նախարարին:
Այցի ընթացքու պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մար-զում տեղա-կայ-ված մի շարք զորամասեր:
ՀՀ ՊՆ N զորամաս /ք.ՍԻՍԻԱՆ/ Զորամասի հրամանատար Ա.-ի ուղեկցությամբ խմ-բի ան-դամները շրջել են զորամասի տա-րած--քով, այցելել զորանոցներ, ճաշարան, լվաց-քա-տուն, բաղ-նիք եւ բուժկետ, ծանոթացել զո-րա-մասի կենցաղային եւ սանիտարահիգիենիկ պայ-ման-նե-րին: Աշխատանքային խում-բն առանձնազրույց է ունեցել պարտադիր զին-վո-րա-կան ծառայություն անցնող քա-ղա-քա-ցի--ների հետ, մի շարք հարցերի վերաբերյալ նրանց տվել իրա-վաբանական խոր-հր-դա-տվու-թյուն:
Խմբի անդամների կողմից ուսումնասիրվել է նաեւ զորամասի ամբուլատոր հիվանդների հաշ-վառման մատյանը, որը լրացված է եղել պատշաճ կարգով: Ընդհանուր առմամբ բուժ-կե-տը տիպային էր եւ հագեցած էր անհրաժեշտ բոլոր տեսակի գույքով ու պարագաներով:
Այնուհետեւ խմբի անդամները շրջայց են կատարել մի քանի զորանոցներում եւ արձա-նա-գրել, որ որոշ զորանոցներում լվացարաններն ու զուգարանները վերանորոգման կարիք ունեն:
ՀՀ ՊՆ N զորամաս /ք. Գորիս/ Զորամասի հրամանատար Ա. Ց.-ի եւ նրա տեղակալների ուղեկցությամբ խմբի անդամները շրջել են զորամասի տարածքով, այ--ցելել զորանոցներ, ճաշարան, լվացքատուն, բաղնիք, բուժկետ, ինչպես նաեւ զորամասի ա-ռանձ--նացված խառը հրետանային դիվիզիոն` ծանոթանալու թվարկված վայ-րե-րի ընդ-հա-նուր պայմաններին:
Ըստ զորամասի հրամանատարի` իր ամենօրյա հսկողության տակ են դաստիարակչական բնույթի աշխատանքները: Զորամասում տեղի ու-նե--ցած պատահարների մասին ան-հապաղ տեղեկացնում են իրավասու մարմիններին:
Զորամասի պլանային շինարարական աշխատանքները կատարվում են սահմանված գրաֆիկով, սպաների բնակարանային պայմանների ապահովման հարցերն ամբողջովին լուծված են:
Խմբի անդամներն ար--ձանագրել են, որ նախորդ տարվա իրենց արձանագրած ակումբի մասնաշենքի ան-բա--վարար վիճակը վերացել էր. ամբողջովին նորոգված ակումբի, դահլիճի եւ մար-զա-սրա-հի մասնաշենքի բացումը տեղի կունենա առաջիկա օրերին:
Զորամասի հրամանատարը ներկայացրել է արձա-կուրդ-նե--րի տրամադրման ցուցակը, ըստ որի 2008թ. աշնանային զորակոչին զորակոչված զին-ծա-ռա-յող-նե-րին տրվել էր արձակուրդից օգ-տվե-լու հնարավորություն. նախատեսված արձակուրդների գրաֆիկները փակցված էին նաեւ ստորա-բա-ժա-նում-նե-րի տեսանելի վայրերում:
Խմբի անդամները եղել են զորամասի Խառը հրետանային դիվիզիոն /ԽՀԴ/, որտեղ դի-վի-զիո-նի հրա-մա-նա-տար Հ.-ն ներկայացրել է ընդհանուր պայմանները եւ պատասխանել հետաքրքրող հար-ցերին: Պատշաճ կարգով էին լրացված զինվորների անհատական գրքույկները, հեր--թականությամբ դասավորված էին աշնանային հագուստները:
Խումբն արձանագրել է, որ դիվիզիոնում ծառայություն են անցնում նաեւ մաս--նագիտական բարձր որակավորում ունեցող սպաներ, ինչն հաս-տատվել է զին--ծառայողների հետ առանձնազրույցների ժամանակ: Խմբի կողմից ար-ձա-նա-գր-վել է, որ ճաշարանը վերանորոգման կարիք ունի:
Զորանոցների հատակները թեեւ փայտից են, այնուամենայնիվ, վերանորոգման կարիք ու-նեն: Խմբի անդամների կողմից ստուգվել են նաեւ երեկոյան անվանականչի, վե-ր-ակարգերի նշանակման մատյանները, որոնք լրացված են եղել կանոնագրքերին հա-մա-պա-տաս-խան:
Նշված զորամասն առանձնանում էր թե՛ սպայական կազմի հա-մա-լր-վա-ծու-թյամբ, թե՛ զինծառայողների բարձր պատրաստականությամբ: Զորամասում տիրում էր առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ:
ՀՀ ՊՆ N զորամաս /ք. Կապան/ Զորամասի հրամանատար Ս. Հ.-ի ուղեկցությամբ խմբի անդամները շրջել են զորա-մա-սի տարածքով, այցելել զո-րա-նոց-ներ, ճաշարան, բուժկետ, ծանոթացել զո-րամասի կենցաղային եւ սա-նի-տա-րա-հի-գիե-նիկ պայ-մաններին, ինչպես նաեւ անհատական զրույց-ներ անցկացրել զինծառայողների հետ:
Նշված զորամասը նախորդ տարի խմբի անդամների կողմից ճա-նաչ-վել էր որպես լավագույն զորամաս: Այս տարի շահագործման էին հանձնված զորամասի տիպային զո-րա-նոց-նե--րը:
Զորամասի բուժկետը տիպային էր, ուներ 3 հիվանդասենյակ` 15 մահճակալով, եւ մե-կու-սաց--ման համար նախատեսված2 հիվանդասենյակ` 5 մահճակալով: Խմբի ան-դամ-ներն ու-սում---նասիրել են բուժկետում ստացիոնար բուժում ստացող զին-ծա-ռա-յող-նե-րի հաշվառման մատյանը, ինչպես նաեւ` ամբուլատոր հիվանդների հաշվառման եւ աշ-խա-տու-նա-կու-թյան կո-րս--տով վնասվածքների հաշվառման մատյանները:
Զորամասի բուժկետում կար ա-տամ-նաբույժի սենյակ:
Զինծառայողները դժգոհություններ եւ գանգատներ չեն ներ-կա--յաց-րել զինվորական ծա-ռա-յու-թյան պայմանների վերաբերյալ:
Նշել են նաեւ, որ նախատեսված ամսական դրամական բավարարումը ստանում են ամ-բող-ջու-թյամբ, իսկ իրենց արձակուրդների տրամադրման հետ կապված որեւէ բողոք չունեն, քանի որ այն տրամադրվում է գրաֆիկի համաձայն : Դրանում պաշտպանի ներ-կա-յա-ցու-ցիչ-ները համոզվել են ՝ ուսումնասիրելով նշված ժամանակացույցը:
Զորամասի ողջ տարածքը կանաչապատված էր, նախորդ տարվա համե-մա-տու-թյամբ կառուցվել էր նաեւ ֆուտբոլի դաշտ:
ՀՀ ՊՆ N զորամաս /ք. Ագարակ/ Խմ-բի ան-դամ-ները շրջել են զորամասի տարածքով, այ-ցե-լել զորանոցներ, ճաշարան, լվաց-քա-տուն, բաղ--նիք եւ բուժկետ:
Բաղնիքն ու լվացքատունը վերանորոգման կարիք ունեին:
Խմբի անդամները եղել են ճաշարանի տարբեր սենյակներում, մասնավորապես` հացի կտրման, ձկան եւ կարտոֆիլի մաքրման սենյակներում: Ճաշարանի ընդհանուր պայմանները գտնվում էին բավարար վիճակում, սնունդը որակյալ էր:
Բուժկետն հագեցած էր ան-հրա-ժեշտ բոլոր սարքավորումներով: Ներկայում զո-րամասին հատկացված են բարձրակարգ ա-տամ-նա-բուժական սար-քեր եւ անհրաժեշտ պլոմբա-նյու-թեր, նաեւ` բուժման համար նա-խա-տես-ված այլ նյութեր: Ստուգվել է նաեւ առկա դե-ղո-րայք-ների պիտանելիության ժամ-կետները. բոլորը սահ-ման-ված ժամկետներում էին: ՈՒսումնասիրվել է նաեւ աշխատունակության կորստով վնասվածքների հաշվառման մատ-յա-նը, որը լրացված էր որոշ թերություններով:
Խառը հրետանային դիվիզիոն /ք. Մեղրի/ Աշխատանքային խումբը դիվիզիոնի հրա-մա--նատար Ս. Ս.-ի ուղեկցությամբ շրջայց է կատարել դիվիզիոնի տա-րածքում:
Ընդհանուր առմամբ դիվիզիոնում եւ՛ զորանոցների, եւ՛ ճաշարանի պայմանները գտնվում էին բավարար վիճակում: Զինվորների անհատական գրքույկները լրացված էին պատշաճ կար-գով, բոլոր զինծառայողներն ունեին իրավունքներ ու պարտականություններ սահմանող բ-լոկնոտներ:
Զինծառայողների հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում վերջիններս սպա-յա-կազ-մից դժգոհություններ չեն ներկայացրել, բոլորը գրեթե նախատեսված ժամ-կետ-նե-րում օգտվել են արձակուրդի տրամադրումից:
Այդպիսով, աշխատանքային խմբի կողմից հայտնաբերված թերությունները կենցաղային բնույթի են, ինչի կապակցությամբ հրամանատարությունը Պաշտպանի ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ դրանք կվերացվեն:
Տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի բաժին
3 նոյեմբերի 2010