Ամերիկյան անվանի փորձագետ Թոմաս դե Վաալը իր «Սև այգին» գրքում նշում էր. «Քսաներորդ դարում Ադրբեջանի գլխավոր խնդիրը «ազգի» ստեղծումն էր»:
Հատկանշական է, որ Հայրենիք հասկացությունն այն իմաստով, որով այն ընկալում են մշտաբնակ ժողովուրդները, քոչվորների մոտ ուղղակի բացակայում է: Այդպես, անդրկովկասյան թուրքերի լեզվում Հայրենիք բառը հնչում է իբրև «Անայուրդու», որ թարգմանաբար նշանակում է «մայրական յուրդ»:
Անդրկովկասյան թուրքերի լեզվում «կարել» բառը նշանակում է նաև «կառուցել»: Լինեն միայն ոչխարներ, և «տուն կարելը» քոչվոր ցեղի ներկայացուցչի համար որևէ խնդիր չի հարուցի: