Կասպից ծովում ադրբեջանական նավթահորերում զոհվածների թիվը հասել է 11-ի


Կասպից ծովում ադրբեջանական նավթահորերում զոհվածների թիվը հասել է 11-ի

  • 11-01-2016 17:18:39   | Ադրբեջան  |  Հասարակություն

Ադրբեջանական «Գյունեշլի» և «Նավթային քարեր» նավթահորերում զոհվածների թիվը հասել է 11-ի: gazeta.ru-ի փոխանցմամբ`անհետ կորածներից ևս մեկ զոհված նավթահորի աշխատակցի մարմինը հայտնաբերվել է թուրքական Կասպիա սեկտորում: 
 
Ադրբեջանական նավթային պետական SOCAR ընկերությունում հայտարարել են, որ ադրբեջանական կողմն արդեն տեղեկություններ է տարածել այդ կապակցությամբ: Ներկայումս նավթահորի աշխատակցի մարմինը նավով տեղափոխվում է ափ: 
Ավելի վաղ, գտնվել էր նավթահորի ևս վեց աշխատակցի մարմին, որոնք անհետացել էին դեկտեմբերի 4-ին Կասպից ծովում «Գյունեշլի» նավթահորում բռնկված հրդեհի արդյունքում:  
Այրվող պլատֆորմից հաջողվել էր փրկել 30 մարդու կյանք, իսկ 29-ը համարվում էին անհետ կորածներ: 
Դեկտեմբերի 4-ին քամին ծով էր նետել նաև SOCAR-ի երեք աշխատակիցների №501 ծովային պլատֆորմից: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն