Նախագահը դիտել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարը


Նախագահը դիտել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարը

  • 13-01-2016 16:16:53   | Հայաստան  |  Սպորտ

 
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 6-րդ հուշամրցաշարի ընթացքին: Ակադեմիայի կողմից վեցերորդ տարին անընդմեջ անցկացվող հուշամրցաշարը ընթանում է տարիքային խմբերով՝ կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Ս.թ. հունվարի 8-ին մեկնարկած հուշամրցաշարը կեզրափակվի հունվարի 16-ին: 
 
Բոլոր հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, հուշանվերներով և իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի հավաքներին:
Նոյյան տապան  -   Սպորտ