Մեդիա փորձագետը նախազգուշացնում է համացանցում շրջանառվող խաբեության մասին


Մեդիա փորձագետը նախազգուշացնում է համացանցում շրջանառվող խաբեության մասին

  • 13-01-2016 17:36:31   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում գրառում է արել և հորդորել օգտատերերին չօգտվել այն ծրագրերից, որոնք իբր թե ցույց են տալիս օգտատերերին, թե ովքեր են այցելել իրենց էջ.

Նա մասնավորապես գրել է. «Ֆեյսբուքում երրորդ օրն ա, ինչ նոր ակտիվությամբ սկսել ա տարածվել ծրագիր, որը, իբր, ցուցադրում ա ձեր պրոֆիլը մտած օգտվողներին։ Հայերեն ասած՝ գոսծիներին։ Զուգահեռ նույնը ագրեսիվ տարածվում ա հեռախոսի ափերի ձեւով։ Ժող՝ սա խաբեություն է։ Ֆեյսբուքը ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈւՆ ՊՐՈՖԻԼԻ ԱՅՑԵԼՈւՆԵՐԻ ՄԱՍԻՆ։ Սա խաբեություն է։ Որը հետն էլ ձեզանից, մեծ հավանականությամբ, տեղեկատվություն է գողանում»։

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play