Թողարկվել է «Կասպերսկու» առաջին անվճար հակավիրուսը


Թողարկվել է «Կասպերսկու» առաջին անվճար հակավիրուսը

  • 13-01-2016 19:33:11   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Կասպերսկու լաբորատորիան» թողարկել է առաջին անվճար հակավիրուսը Windows-ի տնային  օգտագործողների համար: Հակավիրուսը կարելի  է ներբեռնել ընկերության պաշտոնական կայքից: 
 
Gazeta.ru-ի փոխանցմամբ`  Kaspersky Free հակավիրուսը կարող է պաշտպանել համակարգիչները վտանգավոր համակարգչային ծրագրերից և նախազգուշացնել նմանատիպ կայքերի մասին: Ի տարբերություն Kaspersky Anti-Virus ամբողջական  տարբերակի, որն արժե 1320 ռուբլի, Kaspersky Free-ն չի կարող պաշտպանել օգտատիրոջը ծրագրեր գողացողներից և չի տրամադրում անհրաժեշտ պաշտպանական երաշխիքներ  էլեկտրոնային վճարումներ կատարելու, գաղտաբառեր և այլ անձնական տեղեկություններ փոխելու  համար: 
Ավելի վաղ,  «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները բացահայտել էին «Play Market» հավելվածի միջոցով «ВКонтакте» սոցիալական ցանցից յուրացված մեծածավալ հաշիվների մասին: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ