Al Jazeera հեռուստաալիքը դադարեցնում է իր աշխատանքն ԱՄՆ-ում


Al Jazeera հեռուստաալիքը դադարեցնում է իր աշխատանքն ԱՄՆ-ում

  • 14-01-2016 13:53:11   | ԱՄՆ  |  Միջազգային

Al Jazeera America կաբելային լրատվական հեռուստաալիքն իր աշխատանքը դադարեցնելու է ապրիլի 30-ից: korrespondent.net-ի փոխանցմամբ` հեռուստաալիքի ղեկավար Ալ Անստին հայտարարել է, որ ԱՄՆ-ում հեռուստահաղորդումների դադարեցման պատճառ է դարձել ամերիկյան մեդիա դաշտում օր օրի աճող մրցակցությունը:
 
Նա նաև նշել է, որ  Al Jazeera America-ի փակման որոշումը կապված չէ ալիքի աշխատակիցների աշխատանքի հետ: 
Հիշեցնենք, որ Al Jazeera America հեռուստաալիքն իր գործունեությունն ԱՄՆ-ում սկսել էր 2013 թվականից: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play