Vertu-ն 9000 դոլար արժողությամբ նոր սմարթֆոն է ներկայացրել


Vertu-ն 9000 դոլար արժողությամբ նոր սմարթֆոն է ներկայացրել

  • 15-01-2016 17:12:47   | Մեծ Բրիտանիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ


Համագործակցելով Bentley ընկերության հետ, Vertu-ն թարմացրել է  Signature Touch շարքը և ներկայացրել Signature Touch for Bentley սարքավորումը: Ի տարբերություն բնօրինակի, նորույթը օժտված է եռաչափ լոգոյով, ինչպես նաև հատուկ հավելվածներով:

Signature Touch for Bentley-ն ստացել է 5.2-դյույմանոց Full HD ցուցասարք, Qualcomm Snapdragon 810 պրոցեսոր, Adreno 430 գրաֆիկական արագացուցիչ, 4 Գբ օպերատիվ և 64 Գբ ներկառուցված հիշողություն, microSD բնիկ, 21/2 Մպ տեսախցիկներ և 3160 մԱ/ժ հզորությամբ մարտկոց: Որպես ՕՀ ընտրվել է Android 5.1 Lollipop-ը: Նորույթի արժեքը կազմում է 9000 դոլար: 

Նյութի աղբյուրն այստեղ

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ