Աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբանն առաջիկայում տեխնածին աղետներ է կանխատեսում


Աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբանն առաջիկայում տեխնածին աղետներ է կանխատեսում

  • 19-01-2016 17:05:41   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքիկնգը հայտարարել է, որ Երկրի վրա տեխնածին աղետներն անխուսափելի են. գիտնականի կարծիքով` դրանք  տեղի են ունենալու  մի քանի հազար տարի հետո: 
 
gazeta.ru-ի փոխանցմամբ` Ս. Հոքինգը հայտարարել է, որ այս տարի Երկիր մոլորակի վրա տեխնիկական աղետների հնարավորությունը բավականին քիչ է, սակայն ժամանակի ընթացքում դրանք մեծանալու են, այդ իսկ պատճառով կասկածի տակ չի դրվում  առաջիկա հարյուր կամ հազար տարվա ընթացքում նման աղետներ լինելու փաստը:
Գիտնականը ենթադրում է, որ աղետներն առաջանալու են  մարդկային գործունեության հետևանքով: Միևնույն ժամանակ նա կարծում է, որ մարդկությանը դեռևս հնարավոր է փրկել, դրա համար անհրաժեշտ է նրանց այլ մոլորակներում բնակեցնել:
Ավելի վաղ, Ս. Հոքինգը հայտարարել էր, որ արդեն 100 տարի անց արհեստական բանականությունը կգերազանցի մարդկայինին:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ