Շարունակվում են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները


Շարունակվում են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները

  • 22-01-2016 18:13:49   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Դրանք իրականացվում են նախապես գույքագրված փողոցներում, ինչպես նաև քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի հիման վրա:  Փոսերը գոյացել էին մի քանի օր տևած առատ տեղումներից հետո: 
 
Գործընթացի հիմնական նպատակը երթևեկության մասնակիցներին հնարավոր վթարավտանգ իրավիճակներից զերծ պահելն է: Ճանապարհաշինական ընկերությունների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների համաձայն` վերջինները գործընթացն իրականացնում են սեփական միջոցներով: 
Երևանի քաղաքապետարանի փողոցների շինբարեկարգման 2016 թվականի հիմնական ծրագիրը կմեկնարկի համապատասխան եղանակային պայմանների առկայության պարագայում: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն