Մեկնարկել է շախմատի միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի առաջին հուշամրցաշարը


Մեկնարկել է շախմատի միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի առաջին հուշամրցաշարը

  • 27-01-2016 18:32:42   | Հայաստան  |  Սպորտ

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկել է միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի առաջին հուշամրցաշարը, որին մասնակից 16 շախմատիստներից 9-ը գրոսմայստերներ են: Մասնակիցների թվում են ներկայում Հայաստանում գտնվող բոլոր ուժեղագույն շախմատիստները, այդ թվում նաև մեր հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոններ Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, ներկայում հավաքականում հանդես եկող Հրանտ Մելքումյանը, Հայաստանի չեմպիոն, մինչև 20 տարեկան շախմատիստների  աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը և այլոք: 
 
Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով և ավարտվելու է այսօր` երեկոյան:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play