Ստեփանակերտում սկսվել են կեղծ ընդդիմության ձևավորման և ներիշխանական պայքարի գործընթացներ (Տեսանյութ)


Ստեփանակերտում սկսվել են կեղծ ընդդիմության ձևավորման և ներիշխանական պայքարի գործընթացներ (Տեսանյութ)

  • 01-02-2016 17:02:51   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական



Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը,
 
Ստեփանակերտում սկսվել են կեղծ ընդդիմության ձևավորման և ներիշխանական պայքարի գործընթացներ
 
Համացանցում և մամուլում զգալի արագությամբ տարածվում է Արցախի համալսարանի երիտասարդ դասախոս Արթուր Օսիպյանի իբրև թե քննադատական ելույթը կրթության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ:
 
Պաշտոնական քարոզչամեքենան հաջողել է այնպես մոլորեցնել ոմանց, որ նրանք այդ երևույթն անգամ գնահատում են որպես Արցախում կատարված փոքրիկ հեղափոխություն: 
 
Սակայն միայն այդ անձի շուրջ ծավալվող զարգացումների դիտարկմամբ արդեն կարելի է եզրակացնել, որ Ստեփանակերտում տեղի են ունենում երևանյան ոճով կեղծ ընդդիմություն ձևավորելու և ներիշխանական պայքարի գործընթացներ: 
 
Պատահական չէր նաև նրա ելույթի օտար լեզուն, սակայն հասարակությունը և ԶԼՄ-ներն աչքաթող արեցին նաև այս հանգամանքը: 
 
Իսկ Արթուր Օսիպյանի անձը բնութագրող իրականությունը բացարձակապես այլ է: Եվ այդ իրականությունը շատ հեշտ է տեսնել ընդամենը մեկ տարվա վաղեմության տեղեկութային արխիվում:
 
Վերափոխիչի հայտ ներկայացրած այդ երիտասարդ դասախոսը 2015 թ. հունվարի 31-ին Սերժ Սարգսյանի ռեժիմի և նրա ստեփանակերտյան մասնաճյուղի կազմակերպած Բերձորյան պետական ահաբեկչության քարոզչության հիմնական ձայնափողերից մեկն էր:
 
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը մեր քաղաքացիներին և ԶԼՄ-ներին հորդորում է ոչ մի պարագայում կուլ չտալ զորիբալայանական ապազգային ու հանցավոր կլանի խայծերը: Իրականում կողմնորոշվելն այնքան էլ բարդ չէ, մանավանդ, որ կլանի մտավոր ռեսուրսները խիստ սահմանափակ են և դրանց բազմակի ու բազմաբնույթ հարկադրական օգտագործումն ուշադիր աչքի համար անմիջապես ակնհայտ կդառնա: 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական