Կանադայի Ալբերտա շրջանում մայիսի 4-ին տեղի է ունեցել վերջին 18 տարիների նավթի ամենամեծ արտահոսքը: Peace River-ի շրջանում խողովակաշարի վնասվելու պատճառով գետ է թափվել 28.000 բարել նավթ: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, դեպքի վայր ժամանած մասնագետների խումբը ի սկզբանե թերագնահատել է արտահոսքի չափերը եւ նշել, որ արտահոսք ընդամենը մի քանի հարյուր բարել է:
Մինչդեռ այժմ վթարի տարածքում աշխատում են մոտ հարյուր մասնագետներ: Մի քանի շաբաթվա ընթացքում «սեւ ոսկին» հավաքված կլինի ջրի մակերեսից, իսկ աղտոտված շերտը կոչնչացվի:
Նավթատարի շահագործումը դադարեցվել է մինչեւ վթարի պատճառների պարզաբանումը:
Նշենք, որ Ալբերտա շրջանում ամենամեծ նավթային արտահոսքը եղել է 1975-ին, երբ վնասված խողովակաշարից 40.000 բարել նավթ է արտահոսել: Իսկ 1993-ին մեկ այլ խողովակաշարից արտահոսքի քանակը հասել է 18.000 բարելի: