Բաշար Ասադին հաջողվել է վերահսկողություն սահամնել ստրատեգիական նշանակություն ունեցող հերթական քաղաքի վրա


Բաշար Ասադին հաջողվել է վերահսկողություն սահամնել ստրատեգիական նշանակություն ունեցող հերթական քաղաքի վրա

  • 05-02-2016 16:46:12   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիայում Բաշար Ասադի բանակն աշխարհազորայինների հետ համատեղ ԻՊ զինյալներից խլել  է երկրի հարավում գտնվող ստրատեգիական նշանակություն ունեցող Օսման քաղաքը: korrespondent.net-ի փոխանցմամբ` քաղաքի ազատագրման գործողություններն հաջողությամբ ընթացել են շնորհիվ զինյալների դիրքերին հասցված ավիահարվածների: Բ. Ասադի զորքերին և դաշնակիցներին, այդ թվում նաև լիբանանյան Հեզբոլահ կազմակերպությանը, վերջին օրերին Հալեպ նահանգում ապստամբների դեմ պայքարում հաջողվել է առավելության հասնել:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական զորքերը չորս տարվա շրջափակումից հաջողությամբ ազատագրել են նաև Նոբուլ և Էզ-Զախրա շիա քաղաքները: 
Բացի այդ, Բ. Ասադի բանակն աշխարհազորայինների օգնությամբ կտրել է սիրիական ընդդիմությանը զինամթերքի մատակարարման գլխավոր ուղիները:
Կառավարական բանակի հարձակումները Սիրիայում  ընթանում են Ժնևում սիրիական կոնֆլիկտի կարգավորման շուրջ հունվարի 29-ից սկսված բանակցությունների ֆոնին: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային