Ուկրաինան ցանկանում է տեսնել Թուրքիայի մասնակցությունը Ղրիմի բանակցություններում


Ուկրաինան ցանկանում է տեսնել Թուրքիայի մասնակցությունը Ղրիմի բանակցություններում

  • 05-02-2016 19:22:43   | Ուկրաինա  |  Քաղաքական

Ուկրաինան ցանկանում է «Ժնև պլյուս» ձևաչափում Ղրիմի հետ կապված բանակցությունների շուրջ մասնակից երկրների թվում տեսնել նաև Թուրքիային: gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը: 
 
«Ժնևյան ձևաչափը, որպես հիմք հստակ է, սակայն այնտեղ պետք է ներկայացված լինեն նաև այլ երկրների ներկայացուցիչներ»,- ասել է նա:
Պ. Կլիմկինը նշել է, որ ավելի վաղ Թուրքիան ոչ պաշտոնական խումբ է ուղարկել Ղրիմ, որը խախտումներ է արձանագրել: 
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ երախտապարտ է Եվրախորհրդարանին Ղրիմի վերաբերյալ բանաձևի ընդունման համա, մասնավորապես, «Ժնև պլյուս» փևաչափի ստեղծման համար: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play