Իրանը կլինի Վրաստանի հաստատուն համագործակիցը. Վրաստանի խորհրդարանական անդամ


Իրանը կլինի Վրաստանի հաստատուն համագործակիցը. Վրաստանի խորհրդարանական անդամ

  • 10-02-2016 18:48:59   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Փետրվարի 9-ին վրացական կողմի նախաձեռնությամբ հեռախոսային խոսակցություն է կայացել Վրաստանի վարչապետի և Իրանի նախագահի միջև: «Վրաստանի վարչապետը և Իրանի նախագահը զրուցել են իրանական և վրացական ժողովուրդների միջև նեղ փոխհարաբերություններրի մասին: Հույս է արտահայտվել զբոսաշրջության բնագավառում համագործակցության խորացման մասին: Վրաստանի վարչապետն ասել է, որ վրացական կողմը Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի թեթևացմանն ուղղված քայլեր կձեռնարկի: Խոսքը վերաբերել է նաև առևտրատնտեսական արդյունաբերությունում վրաց-իրանական համագործակցության մեծ պոտենցյալին», -ասված է Վրաստանի վարչապետի վարչության տարածած հայտարարությունում:
 
Վրաստանի Կառավարության որոշման համաձայն` 2016թ. փետրվարի 15-ին Իրանի քաղաքացիները կարող են Վրաստան այցելել առանց վիզա ռեժիմից օգտվելով: «Առանց վիզա ռեժիմի չեղյալ հայտարարումը երկրների միջև 2012-2013թթ. զգալիորեն կրճատել է երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը: Այն տարիներին, երբ Վրաստանի և Իրանի միջև գործում էր առանց վիզա ռեժիմ, ապրանքաշրջանառությունը կազմում էր 200 000 000, իսկ առանց վիզա ռեժիմի չեղյալ հայտարարումից հետո այդ թիվը կրճատվել է մինչ 130 000 000», -փետրվարի 9-ին հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպանը:
«Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղյալ հայտարարումը միանշանակ դրական նախաձեռնություն է: Իրանը շատ կայուն պետություն է: Կարծում եմ, որ Իրանը կլինի Վրաստանի հաստատուն համագործակիցը: Այսօր Իրանը տարածաշրջանում կայունացնողի դեր է խաղում: Դա շատ կարևոր դեր է: Իրանի վերադարձը միջազգային հարթակ, ես նկատի ունեմ Իրանից սանկցիաների հանումը, կունանա միայն դրական նշանակություն: Արևմուտքի մերձեցումն Իրանի հետ մեզ համար կլինի միայն դրական երևույթ: Վրաստանը շատ բան կարող է ստանալ տվյալ գործընթացից: Ես նկատի ունեմ բեռների տարացիկության հարցը, նկատի ունեմ քաղաքակիրթ և մշակութային երկխոսությունները: Վիզային ռեժիմի չեղյալ հայտարարումը դրական քայլ է: Սկզբունքորեն, մենք ոչ էլ պետք է մտցնեինք վիզային ռեժիմ: Դա մեր քաղաքական սխալն էր: Գլխավորն է, որ մենք ուղղենք այդ սխալը: Այդ սխալի ուղղումը մեզ արդյունավետ արդյունք կտա ինչպես քաղաքականության իմաստով, այնպես էլ տնտեսության և անվտանգության տեսանկյունից», -փետրվարի 9-ին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Գուբազ Սանիկիձեն:
«Քանի որ ամերիկյան ընկերությունն իր վրա է վերցրել Անակլիայի նավահանգստի շինարարությւոնը, ուրեմն այդ նավահանգիստը ձեռք կբերի ռազմավարական նշանակություն: Անակլիայի նավահանգիստը կդառնա Սև ծովի տարածաշրջանում գտնվող այլ նավահանգիստների լուրջ մրցակիցը: Այն փաստը, որ ԱՄՆ-ն միացել է նախագծին, նշանակում է որ նա տվյալ նավահանգիստը տեսնում է աշխարհաքաղաքական օբյեկտի դերում: Ամերիկացիները շահագրգռված են, որպեսզի մեր երկիրը պաշտպանված լինի: Մեր երկրի պաշտպանությունը նրանք կապում են Չինաստանում իրենց բիզնես շահերի պաշտպանության և այլնի հետ», -փետրվարի 9-ին հայտարարել է Գիորգի Գաչեչիլաձեն:
Փետրվարի 9-ին Վրաստանի վարչապետը Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: «Կողմերը խոսել են վիզային ազատականացման գործընթացի բարեհաջող ավարտի հեռանկարի մասին: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդի նախագահին ցուցաբերած մշտական օգնության համար և հույս է հայտնել, որ շուտով Վրաստանի քաղաքացիների համար կհաստատվի առանց վիզա ռեժիմ: Կողմերը խոսել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին», -ասված է Վրաստանի վարչապետի մամլո-ծառայության հայտարարությունում:
«Վրաստանը չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ առանց ՄԱՊ-ի ծրագիրը ստանալու: Որպեսզի Վրաստանին ՄԱՊ առաջարկվի, անհրաժեշտ է, որպեսզի ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-երկրները տվյալ հարցի շուրջ համաձայնության գան: Միաժամանակ Վրաստանն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար: Մենք շարունակում ենք աջակցել բարեփոխումների անցկացնմանը», -փետրվարի 9-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր Քարտուղարը:
«Հանրապետականներ» խորհրդարանական խմբակցությունը դեմ է «ոստիկանության մասին» օրենքում ուղղումներ մտցնելուն, որը վերաբերում է այսպես կոչված «գաղտնի ոստիկանական պահակախմբերին»: «Մենք չենք պատրաստվում քվեարկել մի օրենքի օգտին, որը ներառում է նման ձևակերպումներ: Դա կարող է լուրջ սպառնալիքներ ստեղծել քաղաքացիների անձնական կյանքին և կարող է նպաստել պետության միջամտությանը քաղաքացիների կյանքին», -փետրվարի 9-ին հայտարարել է «Վրացական Երազանք-Հանրապետականներ» խորհրդարանական խմբակցության անդամ Թամար Խիդաշելին: Հիշեցնենք, որ Վրաստանի Խարհրդարանը մոտակա օրերին մտադիր է «ոստիկանության մասին» օրենքում ուղղումներ մտցնելու մասին ուսումնասիրություններ սկսել: Օրենսդրական նախաձեռնության համաձայն` նախատեսվում է ստեղծել այսպես կոչված «գաղտնի պահակախմբեր», որոնք «կիրականացնեն ճանապարհային երթևեկության գաղտնի վերահսկողություն և առանց քաղաքացու հետ կապ հաստատելու կիրականացնեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստերի գրանցում»: «Գաղտնի պահակախմբերի ստեղծմանը դեմ են հանդես եկել «Միացյալ Ազգային Շարժում», «Ազատ Դեմոկրատներ» և իշխող կոալիցիայի մաս հանդիսացող «Հանրապետականներ» խորհրդարանական խմբակցությունները:
Փետրվարի 9-ին Թբիլիսիի Քաղաքային Խորհուրդը (Սակրեբուլո) հերթական անգամ որոշում է ընդունել առանց վարձահատույց լինելու վրաց Ուղղափառ եկեղեցու սեփականությանը հանձնել Թբիլիսիի խիտ բնակեցված շրջաններից մեկում գտնվող հողատարածք: «Նիստի ընթացքում որոշում է ընդունվել վրացական Ուղղափառ եկեղեցու սեփականությանը հանձնել 1 884 քառ.մ. հողատարածք», -ասված է Թբիլիսիի Քաղաքային Խորհրդի հայտարարությունում: Հարկ է նշել, որ երկրի պետական մարմինները անդադար վրաց Պատրիարքարանի սեփականությանն են հանձնում տարբեր շարժական և անշարժ գույք: Միաժամանակ, վերջին 25 տարիների ընթացքում Վրաստանի պետական մարմինները ոչ մի անգամ անշարժ կամ շարժական գույք չեն փոխանցել ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող այլ կազմակերպություններին:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը