Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ դատախազության 2015 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին


Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ դատախազության 2015 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին

  • 11-02-2016 11:36:01   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին մասնակցել է ԼՂՀ դատախազության 2015 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, կառույցի պատասխանատու ներկայացուցիչներ:
Երկրի ղեկավարը 2015 թվականին դատախազության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:
 
Նախագահի բնութագրմամբ՝ ողջ իրավապահ համակարգի համագործակցության արդյունքում հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվել է քրտնաջան եւ մեծ համատեղ աշխատանք, ինչի շնորհիվ մեր հանրապետությունում ապահովվել է հասարակական անվտանգության բարձր մակարդակ:
Միեւնույն ժամանակ, Նախագահ Սահակյանն անդրադարձել է համակարգում առկա մի շարք խնդիրների, կարեւորել դրանց արդյունավետ լուծումը: 
<<Անցած տարիների ընթացքում մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ հասել ենք մեր երկրի կայուն զարգացմանը եւ մեր ավանդույթների շնորհիվ շահեկանորեն տարբերվում ենք բարեխղճությամբ ու օրենքի հանդեպ ունեցած հարգանքով: Դա այն արժեքն է, որն անհրաժեշտ է պահպանել>>,- իր խոսքում ընդգծել է Բակո Սահակյանը:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն