Տավուշի սահմանագոտում 7210 հեկտար վարելահող չի մշակվում


Տավուշի սահմանագոտում 7210 հեկտար վարելահող չի մշակվում

  • 11-02-2016 18:12:48   | Տավուշի մարզ  |  Տնտեսություն
Տավուշի մարզի գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են 110 հազար 779 հեկտար:
 
Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկությամբ՝ դրանից 25 հազար 300 հեկտարը վարելահող է, բազմամյա տնկարկներ՝ 3755 հեկտար: Բազմամյա տնկարկներից 2400 հա-ն պտղատու,1355 հա-ն՝ խաղողի այգիներ են: Գյուղատնտեսական մարզում հազարավոր հեկտար հողեր չեն մշակվում: 25 հազար 300 հա վարելահողերից 7210 հեկտարը չի մշակվում սահմանամերձ, ականապատ լինելու, ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվելու պատճառով: Մնացած 18 հազար 90 հա վարելահողից 2014-ին մշակվել է 15482 հա, 2015 թվականին՝ 16 418 հա: Տավուշի բնակիչները հողերը չեն մշակում տարբեր պատճառներով՝ հողատարածությունների մի մասը ոռոգելի չէ, վարելահողերը տարիներ շարունակ չեն բերրիացվել, պարարտանյութերով հարստացել (այդ պատճառով բերքատվությունը ցածր է), աճեցված բերքը իրացնելու շուկան փոքր է եւ այլն: Սահմանամերձ մարզում գյուղացիներ կան, որոնք պարզապես վարուցանքի, սերմացուի փող չունեն:
 
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն